Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱԺ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԱԺ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

Քիչ առաջ ԱԺ բնականոն աշխատանքները ընդհատվեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանի պատճառով: ԱԺ պատգամավորները օրենքի նոր փոփոխության քննարկման համար ստիպված եղան մի քանի րոպե դահլիճում լռությամբ սպասել կառավարության ներկայացուցչին, ով այդպես էլ չժամանեց:
ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ստիպված եղավ ընդհատել նիստը. «Ներողություն եմ խնդրում, բայց Ազգային ժողովի  բնականոն աշխատանքի համար ես պարտավոր եմ նաեւ... ինչ ասեմ, կանոնակարգ օրենք խախտեմ եւ դադարեցնեմ նիստը, որպեսզի իրենք բոլորը հասկանան նաեւ մեր զեկուցողը եւ կառավարության ներկայացուցիչը, որ...»: ԱԺ փոխնախագահը դեռ խոսքը չավարտած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ պետք էր ժամանակին տեղյակ պահել զեկուցողներին, ինչին ի պատասխան, Է. Շարմազանովը շարունակեց իր խոսքը.  «Պարոն Հարությունյան, Ժամանակին տեղյակ պահելու համար նիստը վարողը չպետք է տեղյակ պահեր եւ ես չեմ կարծում, որ Ազգային ժողովի պատգամավորները այստեղ պետք է նստեն եւ 10 րոպե սպասեն մեր հարգելի գործընկերներին: Կներեք, ես օգտվում եմ այդ իրավունքից, թող ինձ մեղադրեն, որ ես կանոնակարգ օրենքը խախտում եմ, բայց ես չեմ պատրաստվում 5 րոպեից ավել սպասել զեկուցողին»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ