Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎՏԱ՞ՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎՏԱ՞ՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

 

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաեւ` բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որեւէ միջոցառում: Նա մասնավորապես գրել է.

- Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաեւ` բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որեւէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի` այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլեւ անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թեւան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար եւ այլն), որ այդ երկիրը ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումները ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարչախմբին:

Ի դեպ, կարծես թե, մեր պատվիրակներ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը չեն կիսում Ստյոպա Սաֆարյանի տագնապը, քանզի երեկ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էին եկել զբոսանքի Բաքվի փողոցներում:

 

Ա. Ա.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ