Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Արխիվ 12-16

ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

 

Հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ ԱլԵքսանյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բարդություններ են առաջացել, եւ նրան պարբերաբար տանում են հիվանդանոց: Այս մասին մեզ  հետ զրույցում ասաց Վանուշ Ալեքսանյանի մայրը` Լիլիա Ալեքսանյանը:

Նրա խոսքով` բժիշկները ասում են, որ բարդություններ կան նաեւ թոքերի հետ կապված. «Եթե լավ լիներ, ինչի՞ էինք օրը մեջ բերում հիվանդանոց: Հիմա էլ հիվանդանոցի ճանապարհին ենք»:

Հարցին` այս ընթացքում միջադեպի մասնակիցներից որեւէ մեկը չի հետաքրքրվել Վանուշի առողջական վիճակով, պատասխանեց.

- Ոչ մեկը, հիվանդանոցի ծախսերն արդեն կատարվել են` մեր բարեկամների օգնությամբ: Մեզ ոչ մեկից ոչինչ պետք չի, մեզ պետք է, որ իրական դանակահարողին բռնեն, ոչ թե մենակ մի էրեխու վրա կենտրոնանան:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ