ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ԼՏՊ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է 22 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՈՃԻՐԸ

Արխիվ 12-16

ԼՏՊ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է 22 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՈՃԻՐԸ

2014-ի հունիսի 13-ին Սմբատ Այվազյանի հուղարկավորությունից հետո հոգեհացի սեղանին խոսք ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր խոսքում ՀՀ առաջին նախագահը հիշեց Արծվաշենը եւ կրկնեց բառացիորեն նույն գաղափարը, որով 1992թ. ՙարդարացնում՚ էին Արծվաշենի կորուստը: Ըստ նրա` Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, ՙբարտեր՚ ենք արել ՀԽՍՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ` Արարատի շրջանում գտնվող Քյարքիի (Տիգրանաշեն), Իջեւանի շրջանի Բարխուդարլիի եւ Նոյեմբերյանի շրջանում գտնվող Վերին Ոսկեպարի (ադրբեջաներեն` Յուխարի Ասքիփարա) հետ եւ այդ ՙգործարքից՚ դեռ մի բան էլ շահած ենք դուրս եկել:
Դրանով փաստացի, թեեւ ոչ այնքան լայն շրջանակում, ԼՏՊ-ն խոստովանում է, որ 1992-ի ամռանը կատարել է պետական հանցագործություն` ՀՀ տարածքի մի հատված ստվերային պայմանավորվածության  արդյունքում, առանց լիազորված մարմնի` խորհրդարանի համաձայնության փոխանցել է Ադրբեջանին: Ավելին, այդ փոխանցման համար որպես ձեւ ընտրվել է Արծվաշեն բնակավայրի պաշտպանության միտումնավոր կազմաքանդում, որը հանգեցրել է նաեւ անգամ ՙտարածքային փոխանակման՚ տեսակետից չհիմնավորված լրացուցիչ զոհերի: Ինչեւէ, թերեւս այն, ինչ հնչեցրել է ԼՏՊ-ն հոգեհացի մասնակիցների շրջանակում, ենթակա է ուսումնասիրության` համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից, եւ 1992-ի այդ իրադարձության վերաբերյալ հարկ է, որ առնվազն ՀՀ առաջին նախագահից բացատրություն վերցվի:

Ա. Ա.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ