ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԱՆՈՑ ՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԱՆՈՑ ՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արի ու տես, որ ոչ իշխանական քառյակը շտապեց հրապարակել 12 կետից բաղկացած իր պահանջագիրն ուղղված իշխանություններին: Ընդամենը 4 ժամ փակվելով ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցությունում եւ աչքալուսանք տալով, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունն՚ ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել 12 կետերի շուրջ, պարզվում է, որ այդ կետերից դուրս են մնացել առավել կարեւոր հարցեր: 12+1 կետը եկավ ու մոռացնել տվեց մնացյալ 12-ին: Արդյունքում քառյակը ունի 12 կետ, որտեղ էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին խոսք անգամ չկա: Թե ի±նչն էր պատճառը, որ 12 կետերից սպրդեց էլեկտրեներգիայի հարցը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ.
-Հենց հիմա հատուկ հայտարարություն ենք անելու միայն հոսանքի համար:
- Բայց ինչո±ւ այդ հարցը չմտավ 12 կետերի մեջ:
- Որովհետեւ ավելի ենք ուզում կարեւորենք, եւ բացի այդ, 12 կետերի ժամկետը մինչեւ սեպտեմբերի 30-ն էր, իսկ այս հայտարարությունը շատ հրատապ է եւ հիմա պետք է կարգավորվի: Դա չէինք կարող թողնել սեպտեմբերի 30-ին: Հենց հիմա հրատապ հայտարարություն ենք անելու, որ օգոստոսին չթանկացնեն:
- Այնուամենայնիվ, չստացվեց, որ ստվերվեցին մնացած 12 կետերը:
- Երկու պատճառ եմ ասում. նախ` եթե դա մտցվեր 12 կետերի մեջ, մնալու էր մինչեւ սեպտեմերի 30-ը, իսկ օգոստոսից թանկացնում են, եւ երկրորդ` մենք հիմա առանձին հայտարարություն ենք անում` հատուկ հոսանքի համար:
- Ի սկզբանե, չգիտեիք, որ այսպիսի խնդիր է առաջ գալու:
- Չէ, վերջին օրերին է այս հարցը բարձրացվել, սկզբից չգիտեինք թանկացման մասին: Ուզում եմ ասել, որ ոչ թե ստվերվում են 12 կետերը, այլ այս հարցը ավելի է կարեւորվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ