ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Արխիվ 12-16

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»


Էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված երեկվա խորհրդարանական լսումները բավական ակտիվ քննարկման վերածվեց` ե՛ւ քաղաքական մեծամասնության պատգամավորները, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորները բարձրացրին մի շարք հարցեր, անգամ ստեղծված իրավիճակում լուծումներ առաջարկվեցին: Նույնիսկ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքական մեծամասնության պատգամավորներին` շահագրգիռ քննարկման համար, թեպետ շարունակեց պատճառ փնտրել` իշխանություններին մեղադրելու համար:
Լ. Զուրաբյանի ելույթից հետո խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ի պատասխան զուրաբյանական երախտագիտության` նշեց. «Պատմական օր է այսօր. ընդդիմությունը վերջապես գնահատեց մեր տիտանական աշխատանքը: Պետք է շնորհակալություն հայտնենք եւ գրենք դա պատմության գրքերի մեջ»:
Ապա անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին եւ կառավարման վատ մենեջմենթին` շարունակեց. «Հասկանալի է, որ մենեջմենթը վատ է, որովհետեւ մենք բոլորս դա տեսնում ենք մեր առօրյա կյանքում: Օրինակ, դեպք գիտեմ, որ ընտրողը եկել է եւ ասում է. «Իմ հաշվիչը կանգնել է, բայց գումար են գրել, ասում եմ` ո՞նց եք գրել այդ գումարը, ասում է` աչքաչափով»: Հասկանալի է, որ նման բան բաշխիչ ցանցերում կա, բայց այն, որ դա այսօր չի մտնում սակագնի հաշվարկի մեջ, պարոն Նազարյանը բազմիցս կրկնեց: Ճիշտ է, թեեւ դա անդրադարձել է նախորդ տարի աշխատավարձերը բարձրացնելու վրա: Սակայն, եթե մենեջմենթը լավը լիներ, այդ աշխատավարձերը իրենք կբարձրացնեին իրենց մենեջմենթի բարելավման հաշվին: Կարելի է, իհարկե, խոսել` ասելով` թե պետք է կամ պետք չէ բարձրացնել սակագինը: Կարող ենք  էլի գնալ վարկավորման ճանապարհով, սակայն, ինչքան հասկացա, հիմա վարկ չկա, որը կարող էր լուծել հարցը, կամ էլ հիմա, եթե վարկ վերցնենք, էլի 10 տարի հետո պետք է վերադարձնենք»:
Դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` Հ. Բաբուխանյանը հավելեց. «Ես պատասխան չստացա, պարոն Նազարյան: Այդ երրորդ գործոնը, այսինքն` վարկերի միջազգային պարտավորությունների, ՄԱԳԱՏԵ-ի պահանջների կատարումը եւ այլն, դրանք ինչքա՞ն  մասնաբաժին են կազմում պահանջվող 17, 9 միլիարդ դրամի մեջ: Մենք պետք է մտածենք ընդհանուր համակարգային փոփոխությունների մասին: Թեեւ հասկանալի է, որ էլեկտրական բաշխիչ ցանցերի շահույթի 14 տոկոսը պայմանագրային ֆիքսված թիվ է, առեւտրային կորուստների ինչ-որ թույլտվություն կա, ու դրանք պայմանագրային փաստաթղթեր են, բայց ինչ-որ առումով պետք է դրանք փոխել` բանակցություններ նախաձեռնելով: Ասենք, եթե 10 տոկոսով ավելանա սպառումը, ապա կես տոկոսով նվազի շահույթի նորմը...»:
Բարձրացված հարցերն ամփոփելով` Ռ. Նազարյանը պատասխանեց. «Մենք, ցավոք սրտի, այս բարդագույն եւ մեր հասարակության համար շատ զգայուն հարցին անդրադառնում ենք, երբ նման առիթ ենք ունենում, մենք պետք է ձեզ հետ միասին փորձենք նաեւ այս խնդիրները դարձնել տարեկան կտրվածքով մեր ուշադրության կենտրոնում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ