Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Հիմա ովքեր ասես ձեռք են առնում եւ ծաղրում են ոչ իշխանական ՙքառյակին՚`

Արխիվ 12-16

Հիմա ովքեր ասես ձեռք են առնում եւ ծաղրում են ոչ իշխանական ՙքառյակին՚` ե°ւ արտախորհրդարանական կուսակցությունները, ե°ւ ՙՖեյսբուքի՚ օգտատերերը, ե°ւ տարատեսակ փորձագետներն ու վերլուծաբանները: Զարմանալորեն, ՙքառյակի՚ նկատմամբ ամենաբարեհամբույրը մնացել է թերեւս իշխող  ՀՀԿ-ն: Բայց ամենադաժանը նրանց հետ վարվել է հայոց միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ. ՙԲրեմենյան (ոչ իշխանական 4 ուժերի) ՙքառյակում՚ քաղաքական ավանտյուրիզմից բացի ոչինչ չենք տեսնում: Չկա ավելի պիղծ  բան քաղաքականության մեջ, քան կեղծ ընդդիմություն խաղալը՚: Չէ, չեղավ, սա արդեն իսկական սադիզմ է: Հետո ինչ, որ մարքսիստը իր քաղաքացիական մասնագիտությամբ հոգեբույժ է, կամ Ռոբերտ Քոչարյանի ասած` ՙուրիշ մասնագետ՚: Բա որ այդ դաժան ախտորոշումից նեղանան ու այլեւս պահանջներ առաջ չքաշեն, եւ ժողովուրդը զարմանալիորեն մնա առանց թամաշայի... Զարմանալի է, մի±թե մարքսիստը չգիտի, որ ժողովրդին պետք են զվարճալիքներ, մանավանդ, երբ հացի խնդիրը փոքր-ինչ սուր բնույթ է ստանում:
ՙՔառյակին՚ չի խնայել եւ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, ով ընդհանրապես քաղաքական մանիպուլյացիա է համարում ՙոչ իշխանական քառյակ՚ բառակապակցությունը. ՙՀայաստանում կյանքը չի բարելավվում, իրենք համառորեն պահում են ձեւակերպումը` պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար՚: Բայց զարմանալիորեն դրանով էլ չի բավարարվում քաղաքագետը. ՙՌազմավարական փոփոխության հարցը մնացել է քառյակի աշխատանքներից դուրս: Սրանից փոքրիկ հաջողություններ կամ կգրանցվեն, կամ` ոչ: Հայաստանի փրկության ուղի ներկայացված համակարգային փոփոխությունները չեն լինելու: Առկա պահանջների փաթեթում ստրատեգիական հարց չկա, իշխանության փոփոխության պահանջն էլ բավարարված է կառավարության ղեկավարի փոփոխությունով՚: Չէ, չեղավ, ախր ՙքառյակի՚ ներկայացուցիչները ընդդիմադիր են աշխատում, ինչպես կարողանում են: Հիշո±ւմ եք, վեստերն ֆիլմերի հայտնի սյուժեն` կովբոյական պանդոկում դաշնամուրի մոտ ցուցանակ էր կախած. ՙՄի° կրակեք դաշնակահարին, նա նվագում է ինչպես կարողանում է՚:
Ինչպես հայտնի է, դավադրությունների տեսության լավագույն մասնագետը Աշոտ Մանուչարյանն է: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ այդ տեսությունները վարակիչ են: Ու վարակվել է ոչ այլ ոք, քան նախկին ՀԱԿ-իստ, մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի ղեկավար, այժմ հերթական ՀԿ-ի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ. ՙՆախ պետք է իրերը կոչել իրենց անուններով, Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերով, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից՚: Դե մնում է ասի, որ ՙՖեյսբուքում՚ գրառում թողնող պարապ մարդիկ էլ են կառավարվում Կրեմլից ու պրծ: Պատկերացնո±ւմ եք այդ հուզիչ տեսարանը` Կրեմլում մի մեծ դահլիճ հատկացված է Հայաստանի ուժերի հաստիքային կառավարիչներին, ովքեր զօրուգիշեր անդուլ աշխատում են` որոշելու համար, թե ինչ պետք է ասի կամ ինչպես պետք է փռշտա մեր յուրաքանչյուր իշխանավորն ու ընդդիմադիրը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ