Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՎ ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ԵՎ ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԵՆ

Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին հունիսի 17-ից` ժամը 11:30-ից կարելի է դասել ոչ միայն գաղափարապես, այլեւ սառը զենքով զինված այլախոս: Նա դանակը ձեռքին փորձել էր մագլցել Աֆրիկյանների շենքը պարսպող ցանկապատի վրա եւ դանակով պատռել... շենքի ճակատին փակցված պաստառը:
Տեսնելով աչալուրջ ոստիկաններին` Սոնան դանակը շպրտել էր գետնին, բայց արդեն ուշ էր. հանցագործության վայրում բռնված աղջիկը ձեռնաշղթայվել էր եւ տարվել Ոստիկանության  բաժին: Սառը զենքը հայտնաբերվել ու առգրավվել էր: Չարագործին վնասազերծելուց հետո պատմամշակութային շինության ապամոնտաժումը շարունակվեց:


ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ

Իր կամքին հակառակ Ոստիկանության բաժնում հայտնված 37-ամյա Արմեն Գ.-ն խոստովանել էր, որ ապրիլյան մի գիշեր նրա մոտ սրացել էր ՙկլեպտոմանիան՚: Այդ գիշերը ժամը 23:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, նա ցանկապատի վրայից մտել էր Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո գողության վայրից տաքսիով հեռանալիս  գողացել էր վարորդի բջջային հեռախոսը: Ձեռնարկվում են միջոցառումներ... տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:


ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Հունիսի 16-ին` ժամը 00:45-ին, Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ եւ շտապ անհրաժեշտ է Ոստիկանության աշխատակիցների օգնությունը: Մեկնած օպերատիվ խումբը հենց դեպքի վայրում ձերբակալել էր ավազակինª 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ին: Ժամուկես անց 1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն հաղորդում էր տվել, որ այդ օրը, ժամը 00:30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել էր հափշտակել գումար, որի ժամանակ կատարել էր մեկ կրակոց: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաեւ 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ