Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՐԱՎԱՏԳԵՏ ՙՄԼԻՑԱ՚, ԹԵ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ

Արխիվ 12-16

ԻՐԱՎԱՏԳԵՏ ՙՄԼԻՑԱ՚,
ԹԵ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ


ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Հովսեփյանը սույն հոդվածը կարդալուց հետո ինքը պետք է ընտրի. նա չի տիրապետում օրենքին, թե չի կարողանում մարսել կերածը:
Կա նաեւ երրորդ տարբերակը. քննիչին օրինախախտումների է պարտադրում տարածքային դատախազ Մ. Ենգիբարյանը: Վերջինս, սակայն, ունի ՙալիբի՚. քննիչը լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը եւ ընդունել անհրաժեշտ որոշումներ: Քննիչ Ս. Հովսեփյանն էլ ընդունել էր անհրաժեշտ որոշումª թքել օրենքի վրա...
Օրենքը սահմանել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական անձին: Քննիչ Ս. Հովսեփյանը կտրականապես հրաժարվել էր տրամադրել այդ որոշումն անգամ այն դեպքում, երբ ֆիզիկական անձն իր ոտքով գնացել էր նրա մոտ եւ գրավոր բացատրել էր օրենքի պահանջը...
Օրենքը սահմանում է նաեւ, որ եթե հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող: Այստեղ պետք է նշել, որ քրեական գործ հարուցելը քննիչին ու դատախազին պարտադրել էր դատարանը, դատարանն էլ ուղղակիորեն մատնանշել էր ենթադրյալ հանցագործի եւ կոնկրետ քննիչի ապօրինություններից տուժած անձին: Այս անգամ թքելով արդեն ուժի մեջ մտած դատական ակտի վրաª քննիչը հայտարարել էր. ՙԵս ձեզ դատավարության կողմ չեմ համարում՚:
Ոմանք կհարցադրվեն. որքան պետք է վճարել, որպեսզի քննիչը կամ դատախազը թքեն օրենքի ու դատարանի որոշումների վրա: Իսկ ինձ հուզում է այլ հարց. ով է ստորագրելու համար ՀՀ ոստիկանապետին ներկայացնում եզրակացություններ, ըստ որի Ս. Հովսեփյանի նման ոստիկանները բնութագրվում են դրական: Ոստիկան, որը դատարանում հայտարարում է, թե քրեական վարույթ իրականացնելուց պարտադիր չէ պարզել դեպքի իրական վայրն ու հասցեն...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ