Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙ...ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ ԳՆԱԼ ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ՚

Արխիվ 12-16

ՙ...ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ ԳՆԱԼ ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ՚


Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց սակագնի բարձրացման հիմնավորումները` ըստ էներգետիկ շուկայի մասնակից ընկերությունների:

ԻՆՉՈՎ ԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ


ՙԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից տարբեր ընկերություններին անհրաժեշտ միջոցներով, ըստ որի` ամբողջը կազմում է 23 մլրդ դրամ, իսկ ճշգրտումից հետո պարզվեց` խոսքը 17,5 մլրդ դրամի մասին է, որը համարժեք է վերջնական սպառողի համար 1 կՎտ/ժամի սակագինը 3,85 դրամ բարձրացման՚,- նշեց Ռոբերտ Նազարյանը եւ մանրամասնեց, որ նշված 17,5 մլրդ դրամը, ըստ ընկերությունների, ունի հետեւյալ պատկերը: ՙՀայաստանի էլեկտրական ցանցերը` 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը` 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիան` 0,5 մլրդ դրամ, Երեւանի ՋԷԿ-ը` 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայանը 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգիայի կայանները` 1 մլրդ դրամ, Էլեկտրաէներգիայի հաշվարկման վերականգնման կենտրոնը` 0,1 մլրդ դրամ՚,- նշեց նա եւ ապա անցավ նշված ընկերություններում առաջացած ֆինանսական ճեղքվածքներին:
Ըստ Նազարյանի` ՀԷՑ-ում ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է հետեւյալ խնդիրներով` 2013-2014թթ. ընթացքում Ատոմակայանը վերալիցքավորման եւ վերանորոգման աշխատանքներից հետո 88 օր ավելի ուշ է ՙմտել ցանց՚, քան նախատեսված էր, որի արդյունքում չի արտադրվել 300 մլն կՎտ էներգիա, ինչը փոխլրացվել է Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայով: ՙՆաեւ պայմանավորված է այն գործոնով, որ նախորդ տարի սակավաջուր տարի էր, եւ Որոտանի ու Սեւան-Հրազդան կասկադները միասին 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս են արտադրել, եւ մենք ունեցանք ՀԷՑ-ում 16,6 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկի համաձայն` պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում: Այսինքն` ընկերության 2014-2015 թթ. տարեկան հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված` պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով՚,- նշեց նա:
Պարոն Նազարյանի խոսքով. ՙԸնկերությունը  ունեցել է 4,3 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, եւ ընկերության 2014-2015 թթ. տարեկան հասույթը պետք է ավելացվի 0,9 մլրդ դրամով: Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ֆինանսական ճեղքվածքը առաջացել է ցանցերում վերականգնման եւ վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով, ինչը 2 մլրդ դրամի խնդիր է առաջացրել: Միջազգային էներգետիկ կորպորացիան կամ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի ֆինանսական ճեղքվածքը առաջացել է 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի հաշվին. 2014-2015 թթ. հասույթը պետք է ավելացվի 0,16 մլրդ դրամով՚:
Ապա անդրադառնալով Երեւանի ջէկ-ին, նշեց, որ այստեղ ճեղքվածքն առաջացել է, քանի որ ընկերությունը նույնպես արտոնյալ վարկ է ստացել, որի արդյունքում, 2014-2015 թթ. տարեկան հասույթը պետք է ավելանա 2,8 մլն դրամով: Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է շահագործման եւ պահպանման ծախսերով, այդ թվում նաեւ կայանի շահագործման անվտանգության բարձրացման համար, աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացմամբ եւ ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու համար:
ՙԱյս աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում Ատոմակայանը տեխնիկական ջուրը ստանում էր Սեւ ջուր լճից, այսօր այդ ջուրը կարծես թե ցամաքել է, եւ այդ հնարավորությունը չկա, ուստի անվտանգությունից ելնելով` անհրաժեշտ է ջրամատակարարում, իսկ գիտեք` Ատոմակայանի համար ինչքան անհրաժեշտ է այդ տեխնիկական ջուրը` հովացման համակարգը ապահովելու համար՚,- եզրափակեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

ՙՊԵՏՔ Է ԽԻՍՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ
ԳԵՐԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՎՐԱ՚


Թե որքանով են հիմնավորված պարոն Նազարյանի հիմնավորումները` էներգիայի թանկացման վերաբերյալ, փորձեցինք հետաքրքրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-Էներգետիկ համակարգում կորուստները բավականին մեծ թիվ են կազմում, որին պետք է անդրադառնալ: Նաեւ պետք է անդրադառնալ էներգիայի խնայողությանը: Բերված հիմնավորումների տեղեկատվությունից, եթե մասնագիտորեն նայենք, զգում ենք, որ վիճակը օրհասական է: Նորից չհիշեմ 1990-ական թվականները, որի օրինակով կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների:
Այնպես որ, ոչ միայն ներկայիս տվյալները, այլ նաեւ մեզ ուղարկված տեղեկանքները մասնագիտորեն ուսումնասիրելուց հետո ես կարծես թե համոզվեցի, որ իրոք սակագների հարցը հիմնավորված վերանայում է: Ես ուսումնասիրեցի բոլոր երկրների փորձը եւ նկատեցի, որ քառասուն երկրների մեջ սակագների բարձրացման առումով տասնմեկերորդ տեղում ենք, կան մինչեւ 160-170 դրամ սակագներ այլ երկրներում: Իհարկե, սա այն պահը չէ, որ պետք է ասենք, որ եթե տասնմեկերորդն ենք, ուրեմն` դեռ տեղ ունենք բարձրացնելու: Մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք գերկորուստների վրա, որովհետեւ բավականին խոսակցություններ կան` հենց գերկորուստների հետ կապված, իսկ ավելի վերահսկողական աշխատանքների դեպքում այդ գերկորուստները կարող են ավելի քիչ լինել, եւ, ինչու ոչ, դրանց հաշվին կարողանանք սակագները մեղմացնել:
- Ըստ Ձեզ, այս լսումները` սակագնի հետ կապված, որեւէ փոփոխության կհանգեցնե±ն:
- Անկեղծ ասած, ցանկացած լսումների կազմակերպում հենց հիմնավորվում է նրանով, որպեսզի կարողանանք համոզել մեկս մյուսին, հասկանանք իրավիճակը: Բայց կրկնում եմ մասնագիտական տեղեկանքը, որը ուղարկված էր` 3.75-ը, կարծես թե, համոզիչ էր, որը նաեւ հիմնավորում է հանձնաժողովի նախագահը: Եթե ընթացքում տեսնենք, որ կան այնպիսի հարցեր, որոնցից կարելի է կառչել եւ 3.75-ից խուսափել, մենք անխոս դրան կգնանք: Լսումները հենց կոչված են դրան, բայց մասնագիտական տեղեկանքը բավական հիմնավորված է, եւ ես կխնդրեի բոլոր մասնակիցներին ուսումնասիրել այդ տեղեկանքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ