Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՈՒՄ՚


Չափահաս դառնալուց հետո ՀՀ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի, ով պիտանի է զինվորական ծառայության, անցնում է երկամյա ծառայության ՀՀ ազգային բանակում: Երկու տարի նրանցից յուրաքանչյուրը ենթարվում է ՀՀ բանակի օրենքներին, ծառայում հանուն հայրենիքի, նրա սահմանների ամրապնդման ու պահպանության համար: ՙՀանուն հայրենիքի՚ կարգախոսը դարեր շարունակ ուղեկցում է հայ զինվորին, սկզբից այդ կարգախոսը նրանց մեջ սերմանում են ընտանիքում, իսկ հետո արդեն բանակում բանիմաց եւ ուսյալ սպաները ավելի են ամրապնդում այն: Այդպիսի սպաներից մեկն էլ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքերի գծով տեղակալ, փոխգնդապետ ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ  է, ով Հայոց բանակում ծառայության է անցել 1995 թվականից եւ մինչ այսօր հավատարիմ է մնացել իր մասնագիտությանը` զինվորներին հոգեւոր սնունդ տալով եւ գաղափարապես դաստիարակելով:
Ծառայության ամբողջ ընթացքում առաջնորդվել է` ՙԶինվորին պետք է պահպանել, այլ ոչ թե խղճալ՚ կարգախոսով: ՙԵթե զինվորին խղճաս այսօր, վաղը կռվի դաշտում հակառակորդը չի խղճալու: Անհրաժեշտ է զինվորին մարզել, կերակրել, ապահովել լավագույն հանդերձանքով, որպեսզի նա այդ ամենն օգտագործելով` բարձրացնի ե°ւ մարտական պատրաստվածության մակարդակը, ե°ւ վստահություն ունենա իր զենքի, զրահատեխնիկայի, տեխնիկայի հանդեպ՚,- ասում է Արթուր Թումանյանը: Կուրսանտից մինչեւ փոխգնդապետ անցած ճանապարահին Արթուր Թումանյանի համար ոչինչ չի փոխվել` շարունակել է առաջնորդվել նույն կարգախոսով, սակայն աստիճանի բարձրացման հետ միասին մեծացել է նաեւ պատասխանատվությունը: Հիշում է, երբ ստացել է ավագ լեյտենանտի աստիճան, իր առաջին հրամանատարը հարցրել է, թե ի±նչ փոխվեց, Թումանյանը պատասխանել է, որ աստիճանը բարձրացավ… Աստիճանը չէր բարձրացել, այլ մեծացել էր պատասխանատվությունը:
Ծառայության ընթացքում փոխգնդապետ Թումանյանը հանդիպել է այնպիսի զինվորների, ովքեր ծառայության սկզբնական շրջանում ունեցել են դժվարություններ` կապված առավոտյան վերկացի, ֆիզիկական վարժությունների հետ: ՙՍկզբից զինվորին, որ բանակ է գալիս, ըմբռնումով պետք է մոտենաս, հասկանաս, որ նա մի միջավայրից եկել է մեկ այլ միջավայր: Նրան ամեն ինչ պետք է սովորեցնես, բացատրես, ցուցաբերես մարդկային վերաբերմունք: Կանցնեն օրեր, եւ նույն այդ զինվորը կսովորի վերկացին, իսկ որոշ ժամանակ անց նա արդեն մի քանի րոպե շուտ կարթնանա եւ կսպասի վերկաց բառին՚,- շեշտում է փոխգնդապետը, ով նույն մոտեցումները նաեւ սովորեցրել է իր ենթականերին:
Մարդկային վերաբերմունքը, միասնականությունը, սպայական գրագետ անձնակազմը ի դեմս Արթուր Թումանյանի` օգնում են զինվորներն, որպեսի նրանք երբեք կտրված չլինեն մշակութային կյանքից, քանի որ հայ մշակույթը նույնպես հզոր զենք է, որին պետք է տիրապետել: Զորամասում գործում են տարբեր խմբակներ, դրանցից մեկն էլ KBH խումբն է: ՙԱշխատում ենք բոլոր զինվորներին ներգրավել այդ խմբակներում: Քաղաքացին որպես քաղաքացի ձեւավորվում է բանակում, դրսում արժեհամակարգը այլ է, բանակը որպես փակ կառույց ունի կոնկրետ ուղղվածություններ` մարդկանց հետ աշխատել, սովորեցնել: Այս առումով մարդուն որպես քաղաքացի ձեւավորելու գործընթացը ավելի հեշտ է: Դրսում այնքան վատ երեւույթներ կան, որոնք չպետք է թույլ տանք, որ թափանցեն բանակ՚,- մեկնաբանում է պրն Թումանյանը: Արթուր Թումանյանը երկու որդի ունի, աշխատում է այնպես, որ իր որդիների, գալիք սերունդների եւ մեզ բոլորիս թողնի էլ ավելի հզոր, մարտունակ եւ կայուն բանակ:
Հայոց հաղթական բանակով միշտ հպարտ`

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ