Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԱՐԱՑԻ ԽՍՏԱՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱՑԻ ԽՍՏԱՑՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ապօրինի զենք կրելու համար պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ օրինագիծը: Ոչ ոք չի կասկածում, որ այն շատ արագ կընդունվի ամբողջությամբ, եւ ըստ այդ օրենքի` պատասխանատվության կենթարկվեն 14 տարին բոլորած հանցագործները: Խստացվելու է նաեւ զենք ու զինամթերք վաճառելու կարգը: Առավել հետաքրքրական է, որ այս օրինագծի վերջնական հաստատման արդյունքում կարող է վարչական պատասխանատվություն սահմանվել ինքնաշեն զենք պատրաստելու ՙտեխնոլոգիաներ՚ տարածողների նկատմամբ:


ՉՔՈՂԱՐԿՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԹԵ...


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակայնորեն հայտարարել է, եւ ռուսական լրատվամիջոցները տարածել են այդ հայտարարությունը, ըստ որիª կգտնվեն տղամարդիկ, որոնք ՙկհուշեն՚ Անդրեյ Դեշչիցային ծնկաչոք ներողություն խնդրել Պուտինից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեշչիցան Կիեւում հայհոյանքներ էր ուղղել ՌԴ նախագահի հասցեին:


ՀԱՅԱԶԳԻ ԶՈՀԵՐ ՀԱԼԵՊՈՒՄ


Հալեպի Նոր Գյուղում հերթական հրթիռակոծման հետեւանքով զոհվել է Վրեժ Ճապաղջուրյանը: Կան նաեւ վիրավորներ: Մեկ օր առաջ Սեպիլ շրջանում ընկած ռումբը խլել էր 72-ամյա Սեդա Պասմաճյանի կյանքը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ