Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ


Այսօր գրադարաններն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք այնքան դանդաղորեն են լուծվում, որ դեռ եղած խնդիրները չլուծված` առաջանում են նորերը: Մասնավորապես խնդիրներ շատ ունեն այն գրադարանները, որոնք գտնվում են համայնքի հովանավորության տակ: Այս դեպքում համայնքի ղեկավարը կամ անտեսում է դրանք, կամ էլ` մեկ-երկուսը շտկելով եւ իրեն շոյված զգալով` ՙձեռքերը լվանում՚ եւ մի կողմ  քաշվում:
Գրադարանների նման օրինակները բազմաթիվ են. տարիներ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գրադարաններից մեկը փակվեց, քանի որ տարածքը շատ ՙկարեւոր՚ մի վայրի` գիշերային ակումբի համար պետք է ծառայեր: Իսկ հետո ինչ եղան գրքերը` պահպանվեցի±ն, թե ոչ, դեռեւս պարզ չէ: Իսկ, օրինակ, Շենգավիթ համայնքի գրադարաններից մեկն էլ, որը տեղակայված է Երիտասարդական պալատի տարածքում, գտնվում է անմխիթար վիճակում, որտեղ գրքերի համար չկան պայմաններ: Իհարկե, սա արդեն լրիվ առանձին նյութի թեմա է, որին անպայման ՙԻրավունքը՚ դեռ կանդրադառնա: Համեմատած մարզային գրադարանների հետ, մայրաքաղաքի գրադարանների վիճակը քիչ թե շատ բարեկարգ է, իսկ ահա մարզերի գրադարանները` շենքային խնդիրների հետ ունեն գրքերի պակաս` մասնավորապես մանկական գրքերի: Գրադարանների ընդհանուր վիճակի եւ առկա խնդիրների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն, ՙԳրադարանային ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

ՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ


-Այն գրադարանները, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո, այսինքն` հովանավորում է պետությունը: Այդ գրադարանները գտնվում են բարվոք վիճակում, դրանց թիվը հասնում է 13-ի, 10-ը` մարզային, իսկ 3-ը` մայրաքաղաքային: Ամբողջովին հիմնանորոգվեց Ազգային գրադարանը, որն այսօր շատ լավ վիճակում է գտնվում: Հիմնանորոգվեց նաեւ մեր` Խնկո-Ապոր անվան գրադարանը: Սակայն, ցավոք, նույնը չեմ կարող ասել համայնքային ենթակայության տակ գտնվող գրադարանների մասին: Երկու օր առաջ այցելեցինք Գառնիում գտնվող գրադարաններից մեկը, որը շատ անմխիթար վիճակում էր: Իհարկե ցավալի է, քանի որ Գառնին համարվում է հայկական խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը: Չէի սպասում, որ այստեղ այսպիսի վիճակ կլինի ե°ւ գրքերի համալրման, ե°ւ գույքի ու կահույքի առումով: Այստեղ գրադարաններից մեկը տեղակայված էր արվեստի դպրոցում, որը բավականին լավ դպրոց էր` տարածքը կառուցված էր, սակայն գրքեր չկային: Հուսով եմ, մեր տարած 100 կտոր գրքերը որոշակիորեն կօգնեն տեղի ընթերցողներն: Գրադարանների խնդիրները մեր ցավալի խնդիրներից մեկն է, տեսնում ենք, որ տարեկան 30-50 գրադարան է  փակվում, սակայն այդ ամենի մասին իմանում ենք հետին թվով: Չգիտես ինչու` տեղյակ չեն պահում, հետո էլ շատ հանգիստ կարող են մեղադրել սրան ու նրան` Մշակույթի նախարարությանը, ասոցիացիային եւ այլն: Այս դեպում ի±նչ կարող ենք անել մենք, եթե չունենք որեւէ տեղեկություն: Համայնքներում նման դեպքեր շատ են եղել, եթե համայնքից որեւէ մեկը բարձրաձայնել է, գնացել ենք եւ կանխել: Լինում են դեպքեր, երբ գրադարանը փակվում է, տարածքը սեփականաշնորհվում, վերջում նոր դիմում են մեզ` աջակցություն ստանալու համար: Այս դեպքում մենք արդեն ոչինչ չենք կարող անել:

ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱԿՏԻՎ ԵՎ
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ


-Երեւանը գրքի մայրաքաղաք միջոցառումների շարքը մեզ շատ օգնեց, այս դեպքում խոսում եմ կոնկրետ մեր գրադարանի անունից: Հենց այդ ժամանակ պետության հոգածությամբ սկսեցինք գրադարանի հիմնանորոգումը: Իսկ համայնքներն` ինչպես կային, այդպես էլ մնացին: Համայնքի ղեկավարները կամ գրադարանների այն տնօրենները, ովքեր բարձրաձայնում են իրենց գրադարանի խնդիրները եւ համառորեն պայքարում, արդյունքի են հասնում: Այսպիսի մի քանի դեպքեր գիտեմ, որոնք ինձ համար օրինակ են: Այլ տարբերակ չկա` տնօրենները պետք է մի քիչ ակտիվ լինեն, հիմնականում նրանք մեծահասակներ են եւ նստած սպասում են, թե երբ իրենց կօգնեն: Այս դեպքում գուցե մենք վերափոխվենք եւ ցուցաբերենք այլ մոտեցում` փորձելով բարձրաձայնել առկա խնդիրները: Եթե պետությունն էլ չօգնի, հնարավոր է շահագրգիռ անձինք ցուցաբերեն օժանդակություն:

ՄԵՐ ՄԻԱԿ  ԽՆԴԻՐԸ ԳՐՔԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄՆ Է

-Խնդիրներ կան եւ կլինեն, սակայն ամենակարեւորը` մեր գրադարանը վերանորոգված է, ամեն օր համալրվում է նոր հրատարակված գրքերով: Այս պահին մեր խնդիրը կապված է գրքերի թվայնացման հետ, դրանք աշխատանքեր են, որոնք ընթացքի մեջ են: Չնայած դրան, կազմել ենք ամբողջ ռուսերեն եւ հայերեն հավաքածուի գրացուցակը եւ մեր ընթերցողներին սպասարկում ենք էլեկտրոնային տարբերակով: Մնացել են միայն մի քանի օտարալեզու եւ երաժշտական գրքեր, որոնց ցանկը պետք է կազմվի, ապա` թվայնացվի: Թվայնացման համար պահանջվում է թանկ տեխնիկա, որովհետեւ ժամանակները մեզ ստիպում են, որ ընթերցողը նաեւ տանը նստած կարողանա ընթերցել եւ գրքեր պատվիրել: Ունենք նաեւ կադրերի վերապատրաստման եւ նոր կադրերի խնդիր: Ի վերջո պետք է սերնդափոխություն տեղի ունենա: Այսօր չկան այդ երիտասարդ կադրերը, իհարկե սա դատապարտելի չէ, քանի որ երիտասարդը չի կարող գալ եւ 45 հազար դրամով նվիրյալ լինել այնպես, ինչպես մեր աշխատակիցներն են, որոնց կյանքի մի բաղադրիչն է դարձել գրադարանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ