Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ



Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ համերգ` համաշխարհային մեծագույն ճանաչում ձեռք բերած երիտասարդ վիրտուոզ երաժիշտ-կատարողներ Սերգեյ Խաչատրյանի եւ Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Նրանք շատ անգամ են ելույթ ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն համատեղ համերգ, որտեղ պետք է մեկ բեմում հանդիպեն, առիթ չի ընձեռվել: Հայաստանի սահմաններից այն կողմ իր երաժշտական գործունեությունը ծավալող հայ երաժիշտ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հայրենի բեմում ավելի է մեծանում պատասխանատվության զգացողությունը: «Ոգեւորում է այն միտքը, որ հայերի համար ենք նվագելու»: Ս. Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ ամռան ամիսներին պատրաստվում է իր քրոջ` դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ համատեղ ձայնասկավառակ թողարկել` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով:
Ջութակահարի փոխանցմամբ` ձայնասկավառակը լույս կտեսնի 2015թ.: Այն նվիրված կլինի Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին:  

 

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ