Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՆՐԱՅԻՆԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՅԻՆԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ


Գաղտնիք չէ, որ ֆուտբոլի աշխարհի 2014թ. ընթացող առաջնությունը մարզական մեծ տոն է ոչ միայն ֆուտբոլասերների, այլեւ բուքմեյքերական ընկերությունների համար, որոնք ձգտում են առավելագույն ֆինանսական շահույթները կորզել այդ իրադարձությունից: Բիզնեսի այս տեսակը, ինչ խոսք, մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, եւ Հայաստանն էլ փորձում է մյուսներից հետ չմնալ: Այլ հարց, որ բուքմեյքերներն իրենց գերշահույթները ստանում են շարքային մարզասերներին եւ ոչ միայն ակտիվ ՙփողախաղի՚ մեջ քաշելու հաշվին, ասել է, թե պետք է ենթարկվեն նաեւ տվյալ պետության հաստատած համապատասխան ՙխաղի՚ կանոններին:


Բայց մինչ այդ պետական ՙխաղի՚ կանոններին հասնելը, նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում բուքմեյքերական կանխատեսումը, ովքեր են այն առեղծվածային մասնագետները, որոնց գնահատականներով էլ, այս կամ այն թիմի օգտին կոնկրետ դրույքաչափերով խաղադրույքներ են ընդունվում: Խաղադրույքներ, որոնք նախատեսված են ազդելու մարդու ենթագիտակցության վրա, իսկ ավելի կոնկրետ` նրան ուղղորդելու` այս կամ այն թիմի օգտին փող ներդնել: Բուքմեյքերական ընկերությունների ՙմասնագետները՚, նրանց մասնագիտական կարողությունները գնահատելը, պարզվում է, որ գործնականում անհնար բան է: Մինչդեռ հենց այդ ՙկանխատեսումներն՚ է, որ մարդկանց ուղղորդում են խաղադրույք կատարել եւ խոշոր հաշվով` պարտվել, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում, պարզապես չէին լինի բուքմեյքերական ընկերությունների գերշահույթները: Այսինքն` որքան էլ այդ ընկերությունների գովազդներում նշվի գումար վաստակելու լավ եւ հեշտ հնարավորության մասին, միանգամայն պարզ է, որ ի սկբանե ընտրվում եւ մշակվում է այնպիսի քաղաքականություն, որը  բուքմեյքերական ընկերություններին կապահովի առավել մեծ շահութ, այսինքն` բուքմեյքերների ՙմասնագետների՚ գնահատականները դրանով իսկ վերածվում են սովորական աչքակապության: Մինչդեռ չմոռանանք, որ խաղադրույք կատարողների մեջ քիչ չեն նաեւ անչափահասները...
Աշխարհում վաղուց հայտնի այս իրավիճակը մի կողմ թողնելով` գանք Հայաստան, որտեղ եւս բուքմեյքերական թեմայի հետ կապված` բավականին ուշագրավ մեկ իրավիճակ կա: Աշխարհի առաջնության մեկնարկից անցել է մի քանի օր, օրական ցուցադրվում է երեք հանդիպում, եւ ինչքան նկատել ենք, գրեթե խաղից առաջ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է ՙՎիվարո՚-ի սահմանած գործակիցները: Սա արվում է ոչ թե ուղղակի` տվյալ ընկերության գովազդային հոլովակի ներկայացման միջոցով թեեւ ընկերության սիմվոլիկան էլ կարելի է նկատել, այլ, այսպես ասենք, իմիջիայլոց: Բայց այն փաստը, որ Հայաստանում կա 3 նման ընկերություն, մինչդեռ, որքան նկատել ենք, ներկայացնում են միայն դրանցից մեկի ՙմասնագիտական գնահատականները՚, ապա դա արդեն սկսում է նմանվել գովազդի:
Պարզաբանման համար ՙԻրավունքը՚ կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության գովազդային բաժնի աշխատակիցների հետ, որտեղից այն հարցին, թե ինչ հիմունքներով է ցուցադրվում ՙՎիվարո՚-ի սահմանած գործակիցները, այսինքն` դա գովազդ է, կամ ուրիշ ի՞նչ է ընկած այս համագործակցության հիմքում, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՈչ, դա գովազդ չէ, պարզապես որպես տեղեկատվություն է ներկայացվում՚: Այնուամենայնիվ, մեզ հետ զրուցող աշխատակիցը նշեց, որ ավելի հստակ չի կարող պատասխանել եւ որ ավելի ուշ կզանգահարի՝ համապատասխան մասնագետի լիարժեք պատասխան տալու համար: Բայց դեռ սպասում ենք սպառիչ պատասխանի:
Նույն հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նաեւ ՙՎիվարո՚ բուքմեյքերական ընկերության կենտրոնական գրասենյակից, սակայն այս դեպքում եւս, մեզ որեւէ հստակ պատասխան տալ չտրվեց: Ասացին միայն, որ մեզ հետ կկապվեն ավելի ուշ:
Իհարկե՝ դեռ կփորձենք հստակ բացատրություններ ստանալ: Բայց մինչ այդ, նկատենք, որ առնվազն տարօրինակ է թվում, երբ երկու բավականին մեծ ընկերություններ համագործակցում են, բայց, մեղմ ասած, ՙդժվարանում՚ են այդ համագործակցությանը սպառիչ ՙանուն տալ՚:
Այս ամենով հանդերձ, նկատենք նաեւ, որ հայաստանյան օրենսդրությամբ վիճակախաղերի կամ շահումով  խաղերի գովազդումը, եթե իհարկե չկա հովանավորության հարց, լուրջ սահմանափակումներ ունի: Միեւնույն ժամանակ, օրենսդրությունն արգելում է մինչեւ 18 տարեկան երեխաների մասնակցությունը վիճակախաղերին եւ տոտալիզատորներին, մինչդեռ ֆուտբոլի համաշխարհային խաղերի ժամանակ խաղադրույքներից խոսելն արդեն իսկ կարող է բազում երեխաների հրապուրել դեպի բուքմեյքերներ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ