ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱԳԻՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱԳԻՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հունիսի 18-ին կայացավ  լրագրող, մանկագիր ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հեղինակային` «Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» խորագրով ռուսալեզու գրքի շնորհանդեսը՝ ջերմ եւ անմիջական մթնոլորտում, մտերիմ եւ շատ հարազատ մարդկանց շրջապատում: Երեկոյին ներկա էր գրքի ստեղծագործական կազմը՝ պատասխանատու խմբագիր Տիգրան Ներսիսյանը, երիտասարդ նկարչուհի Մարիամ Աղաջանյանը:

«Իրավունքի» հետ զրույցում Գ. Դանիելյանը պատմել է, որ գիրքը սկսել է գրել տասը տարի առաջ` իր առաջնեկի` Յուրայի համար, սակայն կիսատ է թողել ֆինանսի  բացակայության պատճառով:

«Գիրքն իմի բերեցի երեք տարի առաջ, երբ բժիշկներն ինձ մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերեցին»,- ասել է Գայանեն, ով իր մեջ ուժ է գտել պայքարելու չարիքի դեմ:

Մանկագիրը նաեւ նշել է, որ ե՛ւ բուժումը, ե՛ւ գրքի ֆինանսավորումը հոգացել է մայրը: «Իմ հեղինակային առաջին գիրքը նվիրվում է ոչ թե իմ որդուն` Յուրային, ով գրքիս հերոսն է, այլ մորս, ով ինձ եւս մեկ անգամ կյանք նվիրեց», - ընդգծել է լրագրող-մանկագիրը:

Նշենք, որ գիրքն արդեն վաճառքում է. տպագրվել է 1000 օրինակով:

 

 

Նյութը, լուսանկարները եւ տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ