ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ԱՇԽԱՐՀԻ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄՈՒՆԴԻԱԼԻՆ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄՈՒՆԴԻԱԼԻՆ


 

Ռիո-դե-Ժանեյրոյի աշխարհահռչակ «Մարականա» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Իսպանիա-Չիլի հանդիպումը: Աշխարհի գործող չեմպիոնները առաջնության առաջին տուրից հետո, հայտնվել էին դժվար կացության մեջ, Հոլանդիայի ընտրանուց 5:1 հաշվով կրած պարտությունից հետո, իսպանացիներին կարող էր փրկել միայն հաղթանակը Չիլիի ընտրանու նկատմամբ: Քանզի, վերջիններս էլ իրենց հերթին հաղթանակ էին տոնել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ: Մինչ դեռ 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հույսերը գոնե տեսականորեն պահպանելու փոխարեն, Իսպանիայի ընտրանին 2:0 հաշվով պարտություն կրեց Չիլիի հավաքականից եւ հրաժեշտ տվեց Մունդիալին:

Խաղի հաշիվը բացվեց 20-րդ րոպեին. Արանգիսի փոխանցումից հետո Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց Էդուարդո Վարգասը: 43-րդ րոպեին Կասիլյասի դարպասում հայտնվեց երկրորդ գոլը. այս անգամ աչքի ընկավ Չարլես Արանգիսը:

Այսպիսով`B խմբի մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Հոլանդիան եւ Չիլին, արդյունքում վերջին տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումները գործնականում որեւէ բան փոխել չեն կարող:

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ