ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ

 

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ չի կարողացել ավարտել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ․ առաջնությանը մասնակցող Պորտուգալիայի հավաքականի մարզումը, հայտնում է AS-ը: Նախավարժանքն անցկացնելուց հետո, Ռոնալդուն մոտեցել է ֆիզիոթերապեւտին, ով սառույցով վիրակապել է նրա ծունկը: Պորտուգալացու մասնակցությունը հարցականի տակ է Գանայի եւ ԱՄՆ-ի հավաքականների դեմ ԱԱ-2014-ի խաղերին: El Confidential-ի փոխանցմամբ հայտնի վիրաբույժ Խոսե Կարլոս Նորոնյան պնդում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ավարտի ելույթները Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ․ առաջնությունում: ԱԱ-2014-ում խաղադաշտ դուրս գալու դեպքում Ռոնալդուն կարող է ստիպված լինել ավարտել կարիերան: Նորոնյան նշել է, որ Ռոնալդուին անհրաժեշտ է երկամսյա հանգիստ, քանի որ 29-ամյա հարձակվողի մոտ կարող է առաջանալ ծախ ծնկի բորբոքում, վնասվածքը պորտուգալացու մոտ կարող է դառնալ քրոնիկ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ