Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ ՎՐԱՑԱԿԱՆ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


«Իրակլի 2-րդ Հ/Կ միություն» եւ Վրաստան` «Եվրասիական ընտրություն» կոալիցիայի նախագահ Արչիլ Չկոիձեն , ով Վրաստանում բարձրացրել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման  հարցը փաստում է, որ աշխարհի խոշոր տերությունները չճանաչեցին եւ չդատապարտեցին Հայոց Ցեղասպանությունը ինչն էլ հետեւանքն էր նրան, որ հիտլերյան Գերմանիան նույնպես կատարի Ցեղասպանություն ասելով`ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը:Նրա խոսքով`Վրաստանը նույնպես պետք է ճանչի եւ դատապարտի Հայոց Ցեղասպանությունը, որպեսզի նմանօրինակ ողբերգություններ այլեւս չլինեն աշխարհի երեսին: Ընդհանրապես աշխարհի բոլոր երկրները այս Ցեղասպանությունը պետք  է շատ խիստ դատապարտեն . «Թուրքիան իրեն շատ ագրեսիվ է դրսեւորում ինչը կարող է վատ անդրադառնալ ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի  այլեւ ամբողջ տարածաշրջանի վրա: Մեր երկու եկրները այդ մարտահրավերները շատ լուրջ պետք է ընդունեն եւ Վրաստանը պետք է ճանաչի  հայերի Ցեղասպանությունը  ոչ թե որպես հարեւան երկրի այլ որպես մի ազգի, ով ոչնչացվել է որպես քրիստոնեա:Որպես Վրաստանի քաղաքացի ես ամոթ եմ զգում, որ Վրաստանը ժամանակին ճանաչել է չերքեզների ցեղասպանությունը`անտեսելով հայերի Ցեղասպանության գոյության փաստը»,-փաստում է ԱՐՉԻԼ ՉԿՈԻՁԵՆ եւ ցավով հավելում, որ այսօր Վրաստանում ապրում են 1,5 մլն ցեղասպանված հայերի ժառանգներից, սակայն մինչ օրս այստեղ չկա նրանց հիշատակը հավերժացնող որեւէ հուշակոթող: Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների ծավալած գործունեությանը, որը միտված է Վրաստանում ստեղծել հայատյաց տրամադրություններ, միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումններ, որոնց «լուսավոր» քողի տակ փորձում են ներկայացնել Օսմանան կայսրության պատմությունը: Որպես ասվածի փաստ Ա.Չկոիձեն մեկնաբանում է, որ այդ երկու երկրները Վրաստանում հասել են նրան, որ ոչ միայն առանձին գործիչներ այլեւ առանձին կառույցի ներկայացուցիչներ թույլ են տալիս, որ  Վրաստանում  կեղծվի  հա-վրացական հարաբերությունները: «Ծիծաղելին այն է, որ Վրաստանում շատ պատմաբաններ խոսում են վրաց-ադրբեջանական դարավոր բարեկամության  մասին,  այն դեպքում, երբ Ադրբեջանը  100 տարի էլ չկա որ գոյություն ունի »,-շեշտում է Չկոիձեն:

Անդրադառնալով Թուրքիայի դիվանագիտության առաջին դեմքի`Դավութօղլու այն հայտարարությանը, թե պետք է վերկանգնվի երբեմնի Օսմանան կայսրությունը, որի վերկանգնումը պետք է լինի ոչ թե զենքով այլ տնտեսապես, Ա.Չկոիձեն նկատում է, որ Դվութօղլու  հայտարարությունը շատ դրականորեն ընդունվեց Եվրամիութան անդամ երկրների կողմից , սակայն այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Դավութօղլու  նշած հզոր կայսրության սահմանների մեջ մտնում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տարածքները: Այն ֆորումը, որը ստեղծվել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը եւ Արչիլ Չկոիձեի ջանքերով նպատակ ունի քննարկումների, հանդիպումների եւ զեկուցումների միջոցով զերծ պահել հայ-վրացական հարաբերությունները թուրք-ադրբեջանական զեղծարարություններից եւ հասարակությանը ներկայացնել միայն ճշմարտությունը, քանի որ հարեւան երկու երկրները փորձում են խաչ դնել հայ-վրացական դարավոր հարաբերությունների վրա եւ գրել նոր պատմություն , որը կինի իրենց ուզածով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ