Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԵՐԵԿ ՉԷ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ»

Արխիվ 12-16

ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԵՐԵԿ ՉԷ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ»


րեկ և այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը ազգային երգի ու պարի տոնախմբության մեջ է. «Զարթոնք» համերգային ընկերությունը ներկայացնում է «ԷՐԹԱՆՔ ՄԸՐ ԷՐԳԻՐ» համերգային ծրագիրը «Տարոնցիներ» ազգագրական երգի, պարի համույթի, Արտաշ Տարոնցու, Սահակ Կյուրեղյանի, Աղաս, Արաբո և ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանների մասնակցությամբ, երեկոն վարում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանը:

Երեկոյի կազմակերպիչ և «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերության տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿԱՆԸ շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին և հատկապես այն մարդկանց, ովքեր եկել էին մարզերից՝ այդչափ արժևորելով ազգային երաժշտությունը:

Ի դեպ, համերգային այս ծրագրով «Զարթոնքը» շրջելու է նաև Հանրապետության բոլոր մարզերով:

Ռազմահայրենասիրական երգերի կարևությունն ու հայ հանդիսատեսի ոգու արթնությունը «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում ընդծեց նաև ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ. «Երեկ չէ, որ ծնվել է ազգային երգը, ազգը պահողը հենց այս ժանրն է, թող այն անպակաս լինի յուրաքանչյուր տնից, հոգուց ու մարդկային տեսակից. սրանով է հայն ապրում, սրանով ենք մենք կենդանի: Իսկ դահլիճի այսչափ ակտիվության ու ոգևորության հիմքում, կարծում եմ, հայի արիական ոգին է, որը, հուրախություն բոլորիս, այնքա՜ն արթուն է: Եթե ժողովուրդը չքաջալերվի նման երգերով, ժառանգականորեն չկրի ազգային արժեքները, հայոց պատմությունն ու մարդկայնությունը, հայոց ինքնորոշումը, ինքնապահպանումը, ինքնաճանաչումը, մենք՝ կատարողներս, ոչինչ անել չենք կարող»:


Եվ, իսկապես, անասելի էր այն տրամադրությունը, որ տարածվել էլ դահլիճում. բեմում յարխուշտա ու քոչարի պարող համույթին հավասար հանդիսատեսի շարքերում էր «համույթ» գոյացել:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ