Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Է¯Խ, ԼՅՈՎԱ, ԼՅՈՎԱ...

Արխիվ 12-16

Է¯Խ, ԼՅՈՎԱ, ԼՅՈՎԱ...

Ոչ իշխանական քառյակի ղեկը շարունակում է մնալ ԱԺ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ձեռքում: Արի ու տես, որ քառյակում ՀԱԿ-ը լիովին կուլ է գնացել ԲՀԿ-ական տիրապետությանը: Ավելին` եթե նախկինում ԱԺ միջանցքներում ԲՀԿ-ական կարկառուն պատգամավորները հարցեր էին քննարկում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ապա այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անգամ որոշում է, թե` երբ պարոն Զուրաբյանը նստի դահլիճում ու երբ դուրս գա: ՀԱԿ-ում այս ստրկատիրական վիճակն այն աստիճան է հասել, որ ուղղակի տիկին Զոհրաբյանը բղավում է Լ. Զուրաբյանի հետեւից. ՙԼյովա¯, դահլի±ճ ես մտնում՚: Իսկ Լյովան ստիպված է լինում հետ դառնալ ու սուսուփուս գնալ ԲՀԿ-ական տիկնոջ հետեւից: Ի դեպ, կամաց-կամաց նույն իրավիճակում է հայտնվում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով վերջերս ավելի հաճախ նախընտրում է ԱԺ դահլիճում նստել ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ