Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Եթե արջը յոթ երգ գիտի...

Արխիվ 12-16

Եթե արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, ապա կարկառուն ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ յոթ երգ գիտի, յոթն էլ Մաքսային ու Եվրասիական միության դեմ: Մասնավորապես, նա հայտարարեց. ՙՄեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալը, որեւէ հեռանկար չունեցող մի նախագծի մեջ, որի համար քարշ տվողները, հուսով եմ, շատ շուտով նաեւ պատասխան են տալու՚: Բայց, երեւի թե, հենց պարոն Ռուբինյանն է անցյալի մնացուկ, քանզի ամբողջովին կտրվել է իրականությունից: Այսպես, Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայում առաջին տեղ գրաված Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը արդեն ուղղակիորեն ասում է, որ ՙԵվրամիությունը հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է ապամոնտաժել: Իմ նպատակն է Եվրոպայի ամբողջական վերակազմավորումը եւ, հետեւաբար, նաեւ Եվրոպական միության ապամոնտաժումը: Գլխավոր հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բարելավել եւ կատարելագործել ԵՄ-ը: Ես անձնապես չեմ հավատում այդ հնարավորությանը՚: Ավելին, նա առաջարկում է հրաժարվել եվրոյից, հրաժարվել ՆԱՏՕ-ից, փոխարենը` վերադառնալ գեներալ Դը Գոլի երազած Ֆրանսիայից մինչեւ Վլադիվոստոկ ձգվող լայն դաշինքը` այսպես կոչված ՙԱզգերի Եվրոպան՚: Իսկ նույն Եվրոպայում ազգայնականները գնալով ավելի մեծ թափ են հավաքում, այնպես որ, հենց ԵՄ ձգտելն է ավելի նմանվում դեպի անցյալ քարշ գալուն:
Մեր արեւմտամոլները իսկապես անուղղելի են: Քանի որ ատելով ատում են Ռուսաստանը, իսկ այն կործանվելու փոխարեն` հզորանում է, նրանք զարմանալիորեն դիմում են մաքուր շամանիզմի` դեմքին ինքնավստահ արտահայտություն տալով հայտարարելով, որ` չէ, էսօր-էգուց կկործանվի: Մասնավորապես այդպես է վարվում ժամանակին Կիեւի Մայդան հասած ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ. ՙՕլիգարխական համակարգը (իսկ դա իսկապես համակարգ է) արդեն կայացրել է Պուտինի եւ նրա թիմի դատավճիռը, քանի որ Ռուսաստանը, բախվելով արտաքին ուժեղ շրջափակման, գործնականում տնտեսական շատ նախագծեր ու մտադրություններ դատապարտել է փակուղու ու հեռանկարի բացակայության՚: Դե, երեւի պարոն Իգորը այնքան զորավոր է, որ Ռուսաստանի միլիարդատերերը հենց մի բան որոշում են` վազելով գալիս են նրա մոտ զեկուցելու: Ինչեւէ, սա թերեւս այն դեպքն է, երբ իրոք ժամանակն է կանչել Ռոբերտ Քոչարյանի ասած. ՙուրիշ մասնագետի՚:
Սակայն ՙծակ պրոֆեսորների՚ պակաս մեր երկրում չկա: Այսպես, ինքն իրեն քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ համարող ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին, պնդում է, որ Մաքսային միությունում Հայաստանն ինչ արտոնություն ուզենա` կտան, սակայն Սերժ Սարգսյանը` որպես երկրի չուզող, չի ուզում այդ արտոնություններն ուզել. ՙՀայաստանը, եթե ցանկություն ունենա իր տնտեսությունը զարգացնել, եթե ցանկանա, որ մաքսատուրքերը լինեն իր ուզածով, ապա արտոնություններ կստանա: Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այդ ցանկությունը չունի, որովհետեւ այնքան արագ է ամեն ինչ կատարում, որ նույնիսկ ռուս փորձագետներն են զարմանում՚: Զարմանալի է, ինչպես հնարավոր է այդպիսի բան պնդել, ինչ է, երկրի ղեկավարին նա խելագարի կամ ուրիշի կամքը կատարողի տե±ղ է դրել: Զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ պարոն փորձագետը այնքան է շփվել ամերիկացիների կամակատարների հետ, որ այլեւս չի պատկերացնում մի գործչի, ով կամակատար չի: Աշխարհին մի քիչ լայնախոհ նայեք, պարոն, ժպտացեք աշխարհին եւ այն կժպտա ձեզ:
Իսկ նախկին սոցապնախարար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ զարմանալիորեն ընկավ թակարդը, երբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին տարատեսակ պաթոսով հարցեր ուղղեց գործող նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս էլ պարզ ու հստակ հիշեցրեց, որ այժմ շարունակվում են նախորդ կոալիցիոն կառավարությունների գործերը, եւ այդ համակարգի հիմքերը դնողների մեջ կար եւ ինքը` ընկեր Աղվանը, երբ նախարար էր. ՙԿարծում եմ, այդ սոցիալական քաղաքականությունը, որի մշակմանը մասնակցել եք նաեւ դուք, արդարացված էր: Բայց հիմա պետք է համակարգն ավելի արդյունավետ եւ հասցեական դարձնել՚: Բնականաբար, Աղվան Վարդանյանի վրիպման վրա չենք չարախնդա, չենք ասի` ՙդե, կերար՚, այլ պարզապես կհիշեցնենք հին-բարի ասացվածքը` ՙԱպակե տնակում ապրողը չպետք է քարեր նետի՚:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ