Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՈՆՅԱՆ-ԿԱՐԼՍԵՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ՆՈՐՎԵԳԱՑԻՆ ԷՐ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆ-ԿԱՐԼՍԵՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ՆՈՐՎԵԳԱՑԻՆ ԷՐ


Համաշխարհային ֆուտբոլային տոնի անմիջական մասնակիցը հայ մարզիկներն ու մարզասերները դառնալ չկարողացան, բայց ահա շախմատային որեւէ իրադարձություն, առանց հայ շախմատիստների պատկերացնելն անհնար է: Հայ գրոսմայստերները շարունակում են իրենց ակտիվ մասնակցությունը տարբեր միջազգային մրցաշարերում:
Սկսենք թերեւս ամենակարեւորից. Դուբայում կայացավ արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը:  Առաջնությունը, որին մասնակցում էին 113 շախմատիստներ, ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի հաղթանակով: Նորվեգացի գրոսմայստերը 15 տուրերում հավաքեց 11 միավոր: Իսկ Լեւոն Արոնյանը  վաստակեց 10.5 միավոր եւ իտալացի Ֆաբիանո Կարուանայի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Իսկ լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը անգամ դուրս մնաց լավագույն եռյակից: Այսպիսովª այս անգամ եւս սկզբունքայինª Արոնյան-Կարլսեն պայքարում հաղթողը նորվեգացին էր:
Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը 9 միավորով գրավեց 17-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8 միավոր (47-րդ տեղ), իսկ Զավեն Անդրիասյանըª  6.5 (79-րդ տեղ):
Բավականին հաջող արդյունքներ գրանցեց գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը, ով ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված շախմատային մրցաշարում  6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 92 մասնակիցների մեջ բաժանեց 2-14-րդ տեղերը: Խաչիյանը միայն կես միավոր զիջեց մրցաշարի հաղթողինª գրոսմայստեր Գատա Կամսկուն:                                      Ավարտվեց նաեւ Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում անցկացվող մրցաշարը, որի մասնակիցների ընդհանուր թիվը 150 էր: Մրցաշարին մասնակցող Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակելով 7 միավորª բաժանեցին 1-9-րդ տեղերը: Սակայն ըստ լրացուցիչ միավորների` մեզ բաժին են հասել համապատասխանաբար` 2-րդ եւ 5-րդ տեղերը: Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 6 միավորª զբաղեցնելով համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը, իսկ Վլադիմիր Պողոսյանը 5 միավորովª 73-րդը:
Հայ շախմատիստուհիները այս ակտիվ շրջանում նույնպես չեն ՙլռում՚: Այս օրերին Վրաստանի Լոբոտա քաղաքում անցկացվող ՙՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի՚ մրցաշարին մասնակցում է նաեւ կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Մրցաշաը դեռ նոր է մեկնարկել, հայ շախմատիստուհու գրանցած արդյունքներին կանդրադառնանք հաջորդիվ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ