Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

20 - 26 հունիս

Արխիվ 12-16

20 - 26 հունիս



ԽՈՅ- Աշխատավայրում« թերեւս« կընկերանաք մեկի հետ« ում առաջ մոտիկից չգիտեիք£ Չորեքշաբթի բացառված չեն կոնֆլիկտային իրավիճակները© ձեր նախաձեռնությունը կարող է շատերին հունից հանել£ Հաջորդ օրը կոլեգաներից դժգոհությունը կանցնի-կգնա« եւ կմոռանաք տարաձայնությունների մասին£ Բազմազան դարձրեք կյանքը£

ՑՈՒԼ- Մեկը մյուսի հետեւից հետաքրքիր գաղափարներ եք հղանում£ Թեկուզ այժմ բոլորը չէ« որ կիրականանան« սակայն ուժերի ու հնարավորությունների հանդեպ վստահությամբ կլցվեք£ Շաբաթվա երկրորդ կեսին արմատական ոչինչ մի ձեռնարկեք կամ նման գործերը կատարեք առաջին կեսին£

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Երկուշաբթի շարունակեք ու ավարտին հասցրեք կիսատ թողածը£ Ուրբաթ հնարավորինս համբերատար ու մեղմ եղեք շրջապատողների հետ« աշխատեք ափերից դուրս չգալ ու կոպտությանը կոպտությամբ չպատասխանել£ Այդ օրը ծագած վեճերը հնարավոր է տեւական ժամանակ շարունակվեն£

ԽԵՑԳԵՏԻՆ-
Երկուշաբթի ընկերների օգնությունը մի մերժեք« բայց« միաժամանակ« իրադարձությունները մի փութացրեք£ Չարդարացված ռիսկի մի դիմեք£ Ուղղամտությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնելու փափագածին£ Չորեքշաբթի քմահաճ բախտը կժպտա ձեզ« շաբաթ օրը նվիրեք ընտանիքին£   

ԱՌՅՈՒԾ- Զվարճանալու տրամադրություն ունեք« բայց« իհարկե« գործերից լրիվ կտրվել չի հաջողվի£ Անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ£ Գործնական հանդիպումների ու բանակցությունների համար ընտրեք ուրբաթը£ Կիրակի ճիշտ ժամանակն է հիշելու մտերիմներին տված խոստումների մասին£

ԿՈՒՅՍ- Ստեղծագործական վերելքն ու լավ տրամադրությունը չեն լքի ողջ շաբաթ« օգտվեք պահից£ Ներքին փոփոխություններ են հասունանում£ Կյանքի իմաստի մասին մտորումներում ծանոթ շատ բաներ նոր կողմից կբացահայտվեն£ Երեկվա ընդդիմադիրները կարող են դաշնակից դառնալ£

ԿՇԵՌՔ- Ավարտին հասցրեք առաջնահերթ գործերը© հաջորդ շաբաթ դրանց համար ոչ ուժ կունենաք« ոչ ժամանակ£ Շաբաթվա կեսին բառացիորեն բոլորը ձեր կարիքը կունենան© բոլորի համար պիտի ժամանակ ունենաք£ Մոտ ապագայի իրադարձությունները մեծապես պայմանավորված կլինեն ուրբաթ օրը գերակա խնդիրները որոշելուց£    

ԿԱՐԻՃ- Ձեր գերզգայնությունը եւ ուշանալու հատկությունը տհաճ իրավիճակներ կստեղծեն£ Անշուշտ« բազմաշնորհ եք« սուր լեզու ունեք« բայց պետի ներկայությամբ հեգնել չարժե£ Ձեր կյանքում որեւէ բան փոխելուց առաջ անհրաժեշտ է ծանրութեթեւ անել£ Ծրագրերը կարող են փոփոխվել£   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ստիպված կլինեք պատասխան տալ ոչ միայն ձեր« այլեւ ուրիշների արարքների համար£ Շաբաթվա առաջին կեսը հանդարտ կանցնի« սակայն ուրբաթ օրվանից որոշ լարվածություն կառաջանա© հապճեպ քայլերից զերծ մնացեք£ Շաբաթ իրադրությունը դեպի լավը կփոխվի« անվստահությունը ի չիք կդառնա£   

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Ոտքի տակ հողը պնդացրեք եւ լայնամասշտաբ հարձակման անցեք գործնականում կյանքի բոլոր ասպարեզներում£ Ղեկավարության աջակցությունը թույլ կտա շատ արագ ձերբազատվել կոլեգաների ինտրիգներից£ Հինգշաբթի լավ նորություններ կստանաք£ Շաբաթ քիթ սրբելու ժամանակ չեք ունենա£       

ՋՐՀՈՍ- Երկուշաբթի վիթխարի ծրագրեր մի կազմեք« լուծեք առտնին խնդիրները£ Երեքշաբթի կտրականապես արգելվում է արկածախնդրությունների դիմել« եթե չեք ուզում անհեթեթ պատմությունների հերոս դառնալ£ Հինգշաբթի եւ ուրբաթ կհաջողվի դրսեւորել բարձր պրոֆեսիոնալիզմը« ինչի համար կպարգեւատրվեք£

ՁԿՆԵՐ- Մի լարվեք« թողեք ամեն ինչ իր հունով գնա£ Երկուշաբթի ցանկալի չէ նոր գործեր սկսել եւ լուրջ հանդիպումներ ծրագրել£ Հինգշաբթի գործուղումները հաջող կանցնեն£ Այդ օրը կյանքի կոչեք հեռահար ծրագրերը£ Շաբաթվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի£ Ուրբաթ աշխատանքային առաջխաղացում է սպասվում£

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ