Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՉԻ ՀԱՄԲՈՒՐԻ ԲԱԼՈՏԵԼԼԻԻՆ. ԻՏԱԼԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ՝0:1

Արխիվ 12-16

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՉԻ ՀԱՄԲՈՒՐԻ ԲԱԼՈՏԵԼԼԻԻՆ. ԻՏԱԼԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ՝0:1

 

 

http://images.planetf1.com/12/07/800x600/Mario-Balotelli-Italy_2789813.jpgԱշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում «Արենա Պերնամբուկու» մարզադաշտում կայացավ Իտալիա-Կոստա Ռիկա հանդիպումը: Կոստա Ռիկայի հավաքականը հերթական անակնկալը մատուցեց Մունդիալ 2014-ում, առավելության հասնելով իտալացիների նկատմամբ: Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 44-րդ րոպեին Դիասի փոխանցումից հետո Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Բրայան Ռուիսը: Այսպիսով Իտալիայի հավաքականը, ոչ միայն բարդացրեց իր վիճակը խմբում, այլեւ Մարիո Բալոտելիին զրկեց Անգլիայի թագուհու համբույրից: Բալոտելլին խաղից առաջ ասել էր.«Եթե մենք հաղթենք Կոստա Ռիկային, ցանկանում եմ, որ Անգլիայի թագուհին համբուրի ինձ»: Ինչեւէ, Կոստա Ռիկայի հավաքականը դարձավ D խմբի առաջատար` ակտիվում ունենալով 6 միավոր, Իտալիան մնաց իր 3 միավորով, 3 միավոր ունի նաև Ուրուգվայը, իսկ Անգլիայի հավաքականը նման արդյունքից հետո վերջնականապես զրկվեց մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ