Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՖՐԵՍԿՈ» ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ`«ՎՆԱՍՎԱԾԸ ՎԵՐԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ

Արխիվ 12-16

«ՖՐԵՍԿՈ» ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ  ՓԱՌԱՏՈՆԸ`

«ՎՆԱՍՎԱԾԸ ՎԵՐԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ»  ԽՈՐԱԳՐՈՎ

 

Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ «Ֆորմինկա Արտ Փրոդաքշնը» եւ «Ծիածան» հասարակական կազմակերպությունը  հունիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացնեն  հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի «ՖՐԵՍԿՈ» փառատոն, որը կրում է «Վնասվածը վերականգնելու կարիք կա» խորագիրը: Կազմակերպիչների խոսքով`փառատոնի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո,  համերաշխության եւ մարդասիրական արժեքների վերահաստատմանը, հոգեւոր արժեքների հաստատմանը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի եւ տարբեր երկրների ինչպես ճանաչված, այնպես էլ նորաստեղծ ֆիլմեր, որոնք առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին` հոգեւորից մինչեւ սոցիալական, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 57 ֆիլմ:

«Ֆրեսկո»-ի շրջանակներում ոչ միայն կցուցադրվեն  համաշխարհային հոգեւոր ֆիլմեր, այլեւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպում: Քննարկումներին կմասնակցեն ֆիլմերի ստեղծողներ, հոգեւորականներ եւ հոգեբաններ: Փառատոնին հնարավորություն ունեն մասնակցելու այն ֆիլմերը եւ տեսանյութերը, որոնք դատապարտում են պատերազմները, բռնությունները, կրոնական խտրականությունը եւ քարոզում են մարդասիրություն, հանդուրժողականություն եւ այլ արժեքներ: Այստեղ կարեւորն այն է, որ փառատոնի նախաձեռնողները հատուկ նշանակություն են տալիս սոցիալական հատուկ խմբերին եւ սահմանափակ կարողությամբ անձնաց: Նրանք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլեւ ներգրավված են կազմակերպչական աշխատանքերում:

Փառատոնի մի մասը կանցկացվի Երեւանից դուրս` Օձունում եւ Ախթալայում:

Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը կլինի ամենամյա եւ այս տարի առաջարկում են հատուկ ծրագիր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Ի դեպ, փառատոնի մեկնարկը համընկել է Ս. Գրիգոր Լուսավորչի «Ելն ի Վիրապեն» տոնի հետ, այդ իսկ պատճառով` կազմակերպիչները որոշել են փառատոնը սկսել Խոր Վիրապից: Հետմիջօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառատոնի ժյուրիի անդամներին եւ հյուրերին կընդունի Մայր աթոռ սրբ. Էջմիածնում, որից հետո, նույն օրը, երեկոյան` ժամը 20:00-ին Երեւանում` Կարապի լճում կմերկնարկի փառատոնը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ