Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՈՒ ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՈՒ ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ


Զվարթնոց հուշահամալիրի եւ Գառնիի տաճարի տարածքում այսուհետ փարթիներ չեն լինի` անորոշ ժամանակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով դադարեցվել է   ՀՀ  մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին եւ թանգարաններին ամրացված տարածքների օգտագործումը: Այդ մասին է վկայում նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի. «Նկատի ունենալով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից` իրենց անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքված պայմանագրերի եւ գործող օրենսդրության դրույթների խախտումները` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով` դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների  վարձակալական հիմունքներով տրամադրումը` մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը»:


Հիշեցնենք` Ըստ ՀՀ մշակույթի նախարարության մեկ այլ տարածած հաղորդագրության . ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում է որոշվել խիստ նկատողություն տալ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, ինչի արդյունքում էլ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է աշխատանքից:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ