Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛Ո՞ՐՆ Է ԸՆԴԴԻՄՈՒՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՏԻՑ ՓՈՒՇ ՀԱՆԵԼԸ, ԹԵ՞...՛՛

Արխիվ 12-16

ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛Ո՞ՐՆ Է ԸՆԴԴԻՄՈՒՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՏԻՑ ՓՈՒՇ ՀԱՆԵԼԸ, ԹԵ՞...՛՛

 

Քիչ առաջ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում, ընդմիջելով քննարկվող հարցը հայտարարեց, որ իր ձեռքի տակ այս պահին քվեարկության պատկերը արտացոլող փաստաթուղթն է, որից հստակ երևում է, որ ընդդիմության մեղադրանքները, թե ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն են քվեարկել «կուտակային» քվեարկության ժամանակ ու մասնավորապես Սպարտակ Մելիքյանը իրականությանը չեն համապատասխանում: «Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, բայց ինձ մոտ է գտնվում պատկերը քվեարկությունների՝ Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, չի քվեարկել նաև Արման Սահակյանը: Այս փաստաթուղթը կարող եմ տրամադրել ցանկացածին, առաջին հերթին ոչ իշխանականներին ու լրատվամիջոցներին…. Այ սա է իրենց գործունեության արդյունքը»,- հայտարարեց Է. Շարմազանովը:

ՀՀԿ-ական փոխխոսնակը հանրության ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, թե այս պահին ԱԺ-ում քննարկվում է գազամատակարարման ոլորտին վերաբերող հարցը, այդ խնդրի համար հենց ընդդիմության պահանջով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը, սակայն և ոչ մի ընդդիմադիր այդ քննարկմանը ներկա չէ: «Հետևություն՝ որն էր իրենց նպատակը, ժողովրդի մատից փուշ հանել, թե?. .. »,- հավելեց Է.Շարմազանովը:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ