Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ ՀԱՅՏՆՎԱԾ «ԿԱՅՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ` «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՆԵՐ» ԱՆՈՒՆՈՎ Արդա

Արխիվ 12-16

ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ ՀԱՅՏՆՎԱԾ «ԿԱՅՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ` «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՆԵՐ» ԱՆՈՒՆՈՎ


Արդարադատության նախարարությունում  նոր նախարար Հովհաննես Մանուկյանի նախարար  նշանակվելուց հետո  սկսել է երկու `«Խորան» եւ «Պենտե կոստե» աղանդների  լուծարման կարգ, բացի այն, որ  «Միացյալ երիտասարդական լիգայի» ջանքերով բացահայտվել էր այդ կառույցների ապօրինի գործունեությունը, նաեւ արդարադատության նախարարության աշխատակիցը աղանդավորական այդ խմբերում բացահայտել է անչափահասների, ովքեր հարում են այդ աղանդին , ինչը օրենքով արգելված է:  «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյան խոսքով`մի քանի օր առաջ Արտաշատում  ինքնասպանություն գործած  23-ամյա Արտակ անունով  երիտասարդը`«Խորան»-ի անդամ է եղել եւ ըստ Ս. Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունների` երիտասարդը ինքնասպանություն է գործել աղանդավորական այս կառույցի առաջնորդի`Հրաչյա Խաչատրյանի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո: Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայում, քանի որ Հ. Խաչատրյանը իր գործունեությունը հիմնականում ծավալել է Իսպանիայում:

Նրա փոխանցմամբ  Հայաստանում սկսել է գործել երկու  նոր աղանդավորական կառույցներ` «Վերնատուն», որը բոլորովին վերջերս է սկսել իր «քարոզարշավը» եվ «Աստծո ժողովներ», իսկ օրեր առաջ  հայտնի է դարձել,  որ  «Կյանքի խոսքը» միանալու է վերջինիս: «Մի քանի օր առաջ «Կյանքի խոսքը» -ում տղի է ունեցել «Աստծո ժողովներ» աղանդի հիմնադիր ժողովը, որի բանախոսները եղել են արտասահմանից ժամանած հյուրերը: Քանի որ «Կյանքի խոսքը» լուծարման եզրին է, այս կառույցի առաջնորդները փորձում են նոր ուղիներ որոնել իրենց աղանդի համար: Արտասահմանյան լրատվամիջցներից մեկին տված իր հարցազրույցում Արթուր Սիմոնյանը հայտարարել է, որ հնարավոր է միանան «Աստծո ժողովներ»-ին »,-նշեց ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Ի դեպ Նոր Արեշում գործող «Վերնատուն» աղանդավորական կառույցը նույնպես համարվում է «Կյանքի խոսքի» ճյուղերից մեկը: Սեւակը  չժխտեց այն տեղեկությունները, որ այս աղանդի հիմնադիրը երբ հրաժարվեց իր հիմնադրած կառույցից, մի շարք հետեւորդներ եւս հրաժարվեցին իրենց «պաշտելի» աղանդից:

Անդրադառնալով վերջին շրջանում տարծված այն տեղեկությանը,  թե Ավետարանչական եկեղեցին արտասահմանից մանկական կաթ է ներկրել Հայաստան եւ բաժանել մանկապարտեզներին , որից երեխաները թունավորվում են Սեւակ Հովաննիասյանը «Իրավունքի» հետ զորւցում փաստեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ այդ գործով  զբաղվում է Քայքայիչ պաշտամունքերից տուժածների օգնության  կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամալյանը եւ ի տարբերություն Ամալյանի ինքը չի սիրում իր  քիթը խոթել ուրիշների գործերի մեջ: «Չեմ կարծում, որ նա անհիմն հայտարարություններ անի»,-հավելեց Սեւակը:

Ս. Հովհաննիսյանը արձանագրեց մեկ փաստ եւս, որ մայրաքաղաքի համեմատ, աղանդների քարոզման առումով մարզերում վիճակըն այլ է, որը նրա բնորոշմամբ սարսափելի է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ