Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ՛՛-Ը ՋՈՒՐԸ ԿՏՐԵԼ ՈՒ ՓԱԽԵԼ Է

Արխիվ 12-16

՛՛ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ՛՛-Ը ՋՈՒՐԸ ԿՏՐԵԼ ՈՒ ՓԱԽԵԼ Է

 

Այսօր Երեւանի Խարբերդ թաղամասի մի շարք բնակիչներ դիմել էին խմբագրություն եւ իրենց մտահոգությունը հայտնում առ այն, որ արդեն երրորդ օրն է ինչ վերջիններս մի գրամ ջուր չունեն. <Ես ամառվա շոգին, տապին, մենք արդեն երրորդ օրն է ջուր ենք կրում այս ու այն կողմից, ոչ ոք մի հաստակ պատասխան չի տալիս, թե երբ կտան մեզ խմելու ջուր>: Փորձեցինք ստեղծված իրավիճակը պարզելու համար դիմել <Երեւան ջուր> ընկերությանը, սակայն օպերատորին միանալու հույսերն անգամ հոդս ցնդեցին, քանի որ մի քանիժամ շարունակ, ընկերությանը միանալու համար ստիպված էին մի 20 անգամ լսել ռոբոտի հրահանգները. <Հարգելի բաժանորդ գծի ծանրաբեռնվածության պատճառով ձեր զանգը չի կարող ընդունվել> եւ ոչ ավելին: Դե ինչպես ասում են, ոնց հիմնարկությունն է աշխատում, այդպես էլ ազգաբնակչությունը ջուր է ստանում: Այդպիսի ծանրաբեռնվածությունը հենց վկայում է <Երեւան ջրի> վատ աշխատանքը, այսինքն վթարներն այնքան շատ են, որ չեն հասցնում սպասարկել, կամ էլ շաբաթ օրով ով է աշխատում, որ իրենք էլ աշխատեն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ