Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ԿԱՐԱՊՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՕՐՀՆՎԱԾ ՄՈՄԵՐՈՎ ԱՂՋԻԿՆԵՐ

Արխիվ 12-16

ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ԿԱՐԱՊՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՕՐՀՆՎԱԾ  ՄՈՄԵՐՈՎ ԱՂՋԻԿՆԵՐ

 

Մեկնարկեց  հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի «ՖՐԵՍԿՈ» փառատոնը, որն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ: Հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 12-ը շարունակվող այս փառատոնին մասնակցելու են եկել տարբեր երկրներից ժամանած հոգեւորականներ, մշակութային գործիչներ` իրենց հետ բերելով ճանաչված ու նորաստեղծ ֆիլմեր, որոնք առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին` հոգեւորից մինչեւ սոցիալական:

Ուշագրավ էր այն, որ հոգեւորն ու աշխարհիկը փառատոնի բացման ժամանակ ոչ թե խառնվել էին իրար, այլ միաձուլվել: Հանդիսատեսը ունկնդրեց ինչպես հոգեւոր, այնպես էլ ռոք, դասական ու ազգային երգեր… Եվ էլ ինչ միջոցառում առանց անակնկալների, հանկարծ Կարապի լճի մեջ հայտնվեցին երիտասարդ աղջիկներ ու տղաներ, ովքեր ջրի մեջ հանդարտ քայլելով բերում ու հավաքված հանդիսատեսին էին բաժանում օրհնված մոմեր: Կարճ ժամանակ անց ողջ Կարապի լճի տարածքը սփռվեց վառվող մոմերով: Ինչեւէ, խորհրդավոր, գեղեցիկ ու խոստումնալից էլ սկիզբ դրվեց «Վնասվածը վերականգնելու կարիք կա» խորագիրը կրող այս փառատոնին:

Նշենք, որ փառատոնի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո,  համերաշխության, մարդասիրական եւ  հոգեւոր արժեքների հաստատմանը: Լուսանկարները եւ տեսանյութը դիտե՛ք ստորեւ.



 

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ