Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՀԱՑԵԼ Է ՛ ՏՈՆՈՒՍ՛ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՛ ՏՈՆՈՒՍ՛ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ

 

Մեր տեղեկություններով, այսօր կյանքի 56 տարեկան հասակում, սրտի կաթվածից մահացել է  ՙՏոնուս՚ ընկերության սեփականատեր, 4-րդ գումարման Ազգային ժողովի  ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Նշենք, որ Ա. Տոնոյանը վերջին տարիներին մեղադրվում էր մի շարք քաղաքացիների կողմից, ով 4-5 տարի առաջ իրենցից գումար էր վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ օրս բնակարան չի հատկացրել: Այսինքն` գումարը վերցրել է, խոստումը չի կատարել եւ չի էլ վերադարձրել բնակիչներից վերցրած  գումարները: Այդ փաստը լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել նաեւ ինքը` Ա. Տոնոյանը` մեկնաբանելով, թե Հայաստանում չկա մի շինարարական կազմակերպություն, որ խնդիրներ չունենա: Ինչեւէ, պարոն Տոնոյանի անժամանակ մահը անսպասելի էր բոլորի համար եւ ըստ էության հօդս կցնդեն այն հույսերը, որ բնակարանների համար գումար վճարած քաղաքացիները երբեւէ հետ կստանան թե իրենց գումարները եւ թե բնակարանները:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ