Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Շտապ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԵՐԵՔ ԱՆԿԱՐԳ ՍԵՎԱՄՈՐԹ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Արխիվ 12-16

Շտապ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԵՐԵՔ ԱՆԿԱՐԳ ՍԵՎԱՄՈՐԹ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

 

Ժամեր առաջ Հանրապետության հրապարակում մեծ աղմուկ էր առաջացել: Ինչպես «Իրավունքին» հաջողվեց պարզել հավաքվածներից, երեք թե չորս սեւամորթ կռվի են բռնկվել հայերի հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին, սակայն վերջիններս կատաղի դիմադրում էին, ինչին ականատես եղանք նաեւ մենք: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց մի կերպ աղմկոտ սեւամորթներին տեղավորել ոստիականական գազելում ու տեղափոխել բաժին: Անցորդներին առավել բարկացնում էր այն, որ մեր երկրում, այն էլ մայրաքաղաքի սրտում օտարերկրացիները այդքան «դուխ» են առել ու անվայել են իրենց պահում` հուսալով, որ հայերս չենք տիրապետի իրենց լեզվին ու կշարունակենք բարյացակամ լինել հյուրերի նկատմամբ:

Թե ինչ դաստիարակչական մեթոդներ կկիրառի հայրենի ոստիկանությունը անկարգ սեւամորթներին խելքի բերելու համար, հավանաբար պարզ կլինի երկուշաբթի օրը: Սակայն, հուսանք, որ սա առիթ կլինի, որպեսզի օտարերկրացիները իրենց սկսեն հյուրի պես պահել, այլապես երբեմն հետեւելով պարսիկների կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչների երեւանյան խրախճանքներին` թվում է, թե վերջիններս ոչ թե հյուր են մեր երկրում, այլ գտնվում են իրենց հոր տանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ