Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՛՛Ամբողջը ջուր ծեծոցի է, հոսանքի թանկացումն անհիմն է՛՛

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՛՛Ամբողջը ջուր ծեծոցի է,  հոսանքի թանկացումն անհիմն է՛՛

 

Ինչպես արդեն հայտնի է, այս տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա 4 դրամով:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ  Ռոբերտ Նազարյանը  տարբեր առիթներով հայտարարել է` էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հիմնավոր չի համարում հոսանքի  թանկացման մասին հայտարարությունը:  ՀԴԿ ղեկավարն օրեր առաջ նամակ է հղել   Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և առաջ քաշել մի շարք հարցադրումներ: Պատասխանները, սակայն, չեն գոհացնում կուսակցության ղեկավարին. «Ամբողջը ջուր ծեծոցի է: Հարց ենք տալիս` ինչո՞ւ աուդիտ չեք արել, որպեսզի իմանաք`  ինչ վիճակում են «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը, որն իբր թե վնասով է աշխատում, պատասխանում են` աուդիտ արվում է: Դե եթե արվոմ է, ինչպե՞ս հասկանանք` ինչու    նախորդ տարի 8 դրամով հոսանքի թանկացման ժամանակ  հաշվի չէր առնվում այն բոլոր խնդիրները, որոնց մասին այսօր են խոսում»:

Բանախոսի խոսքով` «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վատ մենեջմենթի պատճառով տուժում է  ժողովուրդը:  «Ասում են` ատոմակայանը 4 ամիս չի աշխատել, որի պատճառով էլ  իրենց մոտ գինը բարձրացրել է, բայց մոռանում են մի բան նշել. «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ատոմակայանի չաշխատելու և ֆորս մաժորային իրավիճակներում    ամորտիզացիոն ֆոնդ պետք է  ունենա մինչև խնդիրը կլուծվի»,- մանրամասնում է  Արամ Սարգսյանը և հավելում` այս ամենի պատճառը  գրեթե բոլոր ոլորտներում տիրող կոռուպցիան է:

Ինչ վերաբերում է ժողովրդի պասիվությանը և կարծես թե   հոսանքի գն  բարձրացման նկատմամբ անտարբեր լինելուն,   Արամ Սարգսյանն  ու ասուլիսի մյուս բանախոս, ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը այդ տեսակետին այնքան էլ համաձայն չեն. նրանց կարծիքով անհրաժեշտ է կազմակերպված ընդդիմություն` հասարակությանը ոտքի հանելու համար: «Իշխանությունները պարբերաբար  այն միտքն են հղել հասարակությանը, թե նրանք ոչինչ չեն կարող փոխել: Այդ պատճառով էլ մարդիկ  տանը նստած` մտածոմ են`ոչինչ չեն կարող անել»,- հավելեց Արամ Սարգսյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ