Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԲԱՑԻ, ԲՈԼՈՐ «ԿՐՈՆԱԿԱՆ» ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՂԵՐ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԲԱՑԻ, ԲՈԼՈՐ «ԿՐՈՆԱԿԱՆ» ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՂԵՐ  ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ

 

Հայ Ավետարանական եկեղեցին եւ հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք Հայաստանում գրանցված են, որպես կրոնական կառույցներ, ըստ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի Հայաստանում զբաղվում են աղանդավորական գործունեությամբ: Ա.Ամարյանի խոսքով`ինքը ունի արդեն երկու փաստաթուղթ, որոնցից մեկը այն փաստի ապացույցն է, որ նրանք փորձել են Արցախում գտնվող կառույցին հանձնարարականներ տալ եւ կարգի հրավիրել առաջնորդին`հոգեւոր հովիվին այն բանի համար, որպեսզի նա հոգեւոր դաշտի առումով ենթարկվի Հայաստանի Ավետարանական եկեղեցուն , իսկ ֆինասնական հարցերով`Ավետարանչական ընկերակցությանը: «Նման կառույցները ֆինանսավորվում են արտասահմանից եւ Հայաստանում գործելու իրավունք չունեն: Այն ,որ ավետարանական եկեղեցին ֆինանսավորվում է արտասահմանից`փաստ է, ինչը օրենքի կոպիտ խախտում է:Այն ինչ կատարվում է Հայաստանում թույլ է տալիս ասելու, որ բոլոր կրոնական կառույցները , ոչ թե հոգեւոր սնունդ մատակարարելու համար են, այլ փողեր լվանալու համար են»,-մեկնաբանեց  ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ: Նա անդրադարձավ նաեւ այն տեղեկությանը, որ Ավետարանական եկեղեցու կողմից Հայաստան նեմուծված մանական կաթի մեջ հայտնաբերվել է բուտուլիզմ, բացի այդ , կաթը մարդու մոտ կարող է առաջացնել նաեւ հորմոնային խանգարումներ: Այս տեղեկությունը վերջնականապես կապացուցվի փորձաքննութնունից հետո: Առաջին փորձաքննությունը այդ ամենը հաստատել է, այժմ ընթանում է երկրորդ փարձաքննությունը:

«Եհովանների վկաներ» աղանդավորական կառուցի հետեւորդների հետ կապված Ամարյանը շեշտեց, որ Ռուսաստանում վերջիններիս բաժանած գրականությունը  դատարանի կողմից ճանաչվել են էքստրեմիստական, իսկ Հայաստանում այդ գրականությունը ազատ տարածվում է`Եհավոյի վկաների միջոցով բաժանվում է մարդկանց: «Մեզնում կրոնի հետ կապված օրենքը թերի է, ոչ մի օրենսդրական ակտ չկա:Մենք ունենք միայն «Խղճի ազատության » մասին օրենք, որը համարվում է մեռած օրենք, շտապ պետք է փոխել այդ օրենսդրությունը»,-նշեց Ա.Ամարյանը եւ հավելեց, որ աղանդավորական կառուցները ամառվա ընթացքում շատ են ակտիվանում : Ամառային ճամբարների 70-80 տոկոսը  գտնվում է տարբեր աղանդավորական  կառույցների հովանավորութան ներքո: Այդ ճամբարների ղեկավարները   մարդկանց մի մասին  անվճար, իսկ մի մասին էլ չնչին գումարով տանում են հանգստի: Այստեղ անպայման տեղի է ունենում հոգեւորական  դասընթացներ`սեռական դաստիարակություն թեմայով ,որի ընթացքում ինչպես Ամարյանն է նշում` երեխաներին սովորեցնում են ինչպես ունենալ սեռական հարաբերություն: Ա.Ամարյանը ահազանգում է, որ բոլոր աղանդներն էլ Հայաստանում ակտիվ են, դրանց թիվը հասնում է 100-150 անունի:


 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ