Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

''Հայկ Կյուրեղյանը կանգնած չէ Շանթ Հարությունյանի կողքին''

Արխիվ 12-16

''Հայկ Կյուրեղյանը կանգնած չէ Շանթ Հարությունյանի կողքին''

Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում Շանթ Հարությունյանի և  նրա համակիրների դատական նիստից առաջ ոստիկանների ուղղությամբ  կրակ էր  բացել  Հայկ Կյուրեղյանը: Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):

«Իրավունք»-ի թղթակիցն այսօր Շանթ Հարությունյանի կնոջից` Ռուզան Բադալյանից հետաքրքրվեց` արդյոք Հայկ Կյուրեղյանի նման   երիտասարդի  անհավասարակշիռ պահվածքը  դիտավորություն չէ` մասնավորապես երիտասարդն իր այս պահվածքով  ցույց տվեց,  թե անհավասարակշիռ մարդիկ են կանգնած Շանթ Հարությունյանի կողքին: Ռուզան Բադալյանը հիշեցրեց  Կյուրեղյանի այն հայտարարությունը, թե նա ոչ բոլոր դեպքում է  համակարծիք  Շ. Հարությունյանի  գաղափարներին, կանգնած չէ Շանթի կողքին:  «Նա իր  այդ  պահվածքով  բոյկոտեց Հայաստանում գործող դատական  համակարգը: Չեմ կարծում` նա  իր այդ քայլով պիտակավորեց  Շանթ Հարությունյանին: Թե որքանով էր  Հայկի քայլը միտումնավոր,  կդժվարանամ ասել, քանի որ չեմ ճանաչում նրան»,-  եզրափակեց Ռուզան Բադալյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ