⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ԳՈՂԵՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ԳՈՂԵՐԸ  ԳՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ,  ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ...»


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա  հարցազրույցը քննադատողների  և մեկնաբանողների պակաս չունեցավ:  Նախկին նախագահն անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին, կարմիր գծերին, տեսանկարահանող սարքերին  և 100 տոկոս համամասնական ընտրակարգին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ չի կարդացել նախկին նախագահի հարցազրույցը, եւ անգամ ցանկություն չունի էլ ծանոթանալու:

Հետաքրքրիր է, դա միայն Արամ Մանուկյանի, թե՞ նաև ՀԱԿ-ի տեսակետն է. «Խոսում եմ իմ անունից, իհարկե, բայց ՀԱԿ-ում այս տեսակետը գերիշխում է»:

Արամ Մանուկյանի համար շատ շուտվանից Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ գոյություն չունի:

Պատգամավորին հիշեցրին` Քոչարյանը խոսել է կարևոր խնդրի` Որոտան ՀԷԿ-ի վաճաքռի մասին, որի մասին պարբերաբար բարձրաձայնում էր նաև «Քառյակը» ԱԺ-ում:  «Եթե գողեը գողությունից են խոսում, անբարոյականները` անբարոյականությունից, դա չի նշանակում, թե դրանով  նրանք մաքրվում են: Որոտանը, գազը, հոսանքը պետականության սիմվոլներն են»,- մանրամասնեց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը և գազի հանձնաժողովի աշխատանքներին, Արամ Մանուկյանը ճիշտ համարեց գազի հանձնաժողովի աշխատանքների հետաձգումը, ավելին` Մանուկյանը  հայտարարեց, որ գազի գնի նվազեցման հնարավորություն կա. «Գազի գնի թանկացումից հետո հոսանքի գինը պետք է ավելանար ոչ թե 8, այլ 1.2 դրամով»: Պատգամավորը ասուլիսին հիմնավորում չներկայացրեց, բայց խոստացավ առաջիկայում դրանք ներկայացնել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ