Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «Մինչև հուլիս հազիվ ստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը»

Արխիվ 12-16

 

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «Մինչև հուլիս հազիվ ստորագրվի Եվրասիական  տնտեսական

միության  պայմանագիրը»

Մինչև հուլիսի 1-ը  Հայաստանը  պետք է ստորագրի  Եվրասիական  տնտեսական միության  (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը,  սակայն, քիչ հավանական  է համարում պայմանագրի ստորագրումը, քանի որ կան տեխնիկական խնդիրներ, և դրանք  հազիվ թե  մեկ շաբաթում լուծվեն:  «Թեև տարվում են բանակցություններ, պատրաստվում են փաստաթղթեր, բայց հազիվ թե մեկ շաբաթում հնարավոր լինի լուծել որոշ տեխնիկական խնդիրներ»,- ասաց քաղաքագետը:

Արդյոք  ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրման հավանական ձգձգումը  կապ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: «Իհարկե, ոչ: ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը որևէ կերպ չի ազդի Արցախի խնդրի վրա և իրավիճակային փոփոխություն չի հակամարտության խնդրում առաջանա»,- պատասխանեց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա այն  բանախոսը որակեց որպես սովարական այց, որի  ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկելու շատ խնդիրներ են ունենում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ