Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սրանից վատ լինել չի կարող»

Արխիվ 12-16

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սրանից վատ լինել չի կարող»


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր անդրադառնալով արտաքին զարգացումներին, փաստեց` ապրում ենք անհանգիստ մի  շրջանում, երբ մի շարք երկրներում`Թուրքիայում, Սիրիայում, Ուկրաինայում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ ահա Հարավային Կովկասը  համեմատաբար հանգիստ վիճակում է:

Խոսելով մասնավորապես Թուրքիայում տիրող իրավիճակի մասին` Իսկանդարյանի խոսքով` Թուրքիան  աստիճանաբար վերադառնում է այն վիճակին, որում էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն է`փորձում էր լինել բոլոր թյուրքախոս ժողովուրդների ավագ եղբայրը, սակայն այդպես էլ հաջողություն չունեցավ: Հիմա մոտավորապես նույն վիճակն է`Անկարան փորձեց Մերձավոր Արևելքը որպես տորթի մեծ կտոր իրենով անել, սակայն մատնվեց անհաջողության:

Քաղաքագետի խոսքով`Թուրքիան տապալեց զրո խնդիր հարևանների հետ Դավութօղլուի ծրագիրը, ինչպես նաև  Հայաստանի հետ սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը:

Ի դեպ, վատթարացում հայ-թուրքական հարաբերություններում, ըստ Իսկանդարյանի, հնարավոր չէ, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սրանից ավելի վատ չեն կարող լինել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ