Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ

 

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն  այս տարի  մարտի մեկին հանրահավաքի ժամանակ  խոսելով Հայաստանի` Մաքսային միության անդամակցության մասին, հայտարարեց`Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է:

«Իրավունքի» թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց`ի վերջո, ՀԱԿ-ը կողմ է Հայաստանի Մաքսային միության անդամակցությանը, թե ոչ: Պատգամավորն ասաց, որ եթե ինքը չգիտի` ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակությունը, հետեւաբար չի կարող  կողմ կամ դեմ լինել:

Պատգամավորին հիշեցրինք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն  մասին, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է: Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը խոսում է  փաստաթղթերի բովանդակության ու պայմանագիրը ստորագրելու մասին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ