Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՃԱՐ Է ԱՆԳԱՄ ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՃԱՐ Է ԱՆԳԱՄ ԱԺ-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ազգային ժողովում 67 կողմ, ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ անցավ «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Սակայն այդ օրենքի նախագծից հետո դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը` այդ կերպ բոյկոտելով արտահերթ նիստը: Սակայն իշխող  Հանրապետական կուսակցությունը ձայների առավելությամբ ընդունեց օրենքի նախագիծը: «Իրավունքի» թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ հետաքրքրվեց`ի՞նչն էր, ի վերջո պատճառը, որ  «Քառյակը» բոյկոտեց արտահերթ նիստը, 20 րոպե ընդմիջում վերցրեց, բայց արդյունքի չհասավ:  Ի պատասխան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ իրենք  հստակեցնում էին իրենց  տակտիկան ու ռազմավարությունը: «Դուք կարծոմ եք Աժ-ոմ մենք ենք որոշո՞ւմ»,- ասաց  պատգամավորը:

Ինչ վերաբերում է վերջին փոփոխություններին`մասնավորապես նվազեցվել են ճանապարհային երթևեկության  համար նախատեսված տուգանքերը, շրջանառության հարկի 3.5 տոկոսից 1.5 նվազեցումը,  ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ այդ փոփոխությունները զիջում ընդդիմությանը չի համարում:

Մանրամասները` տեսանյութում.

Նյութը և տեսանյութը`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ