Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ» ԻՐԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ»  ԻՐԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԵՐԻՑ


Տարեցտարի Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ միջամտության ասպարեզում  ավելանում են տարբեր  վիրահատական միջամտությունները, ինչը պայմանավորված է այն համգամանքով, որ մարդիկ իրենց մեջ ունեն անհաղթահարելի ձգտում `լինել գեղեցիկ եւ երիտասարդ:   ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը այս հանգամանքի վերաբերյալ ունի եւս մեկ փաստ`տեղեկատվության մեծ ծավալը, որը հասանելի է յուրաքանչյուրին: Ամբողջ աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը, որպես մասնագիտություն շատ երիտասարդ է եւ կապված է նորագույն տեխնոլոգիաների եւ  մեթոդների  հետ, որոնք շատ են օգտագործվում պլաստիկ վիրաբուժության մեջ, ինչն էլ նպաստում է այս մասնագիտության արագ զարգացմանը: Պլաստիկ վիրաբուժության առումով Հայաստանը հետ չի մնում եւ փորձում է այստեղ բերել լավագույն տեխնոլոգիաները, քանի որ Ա.Հովհաննիսյանի խոսքով`շուկան հագեցած է անորակ եւ ժամանակի փորձությունը չանցած թե՛ դողորայքով եւ դեղամիջոցներով թե՛ տեխնիկայով եւ գործիքներով: Հայտնաբերված նորագուն մեթոդները բացի պլաստից վիաբուժությունից օգտագործվում են բժշկության տարբեր ոլորտներում: Այդ մեթոդների շնորհիվ այսօր արդեն հնարավոր է կրծքագեղձի ծավալի մեծացում սեփական ճարպային բջիջների միջոցով, չնայած  կան որոշակի սահմանումներ: Ա.Հովհաննիսյանի տեղեկացմամբ Հայաստանում  պլաստիկ միջամտությունների շարքում քթի պլաստիկ վիրահատությունը վերջին 10 տարիների ընթացքում շարունակում է առաջին տեղում մնալ եւ առաջիկա 10 տարիներին այդ պատկերը  չի փոփոխվի: «Քթի պլաստիկ վիրահատությունից հետո հաջորդող հորիզոնականները զբաղեցնում են  կրծքագեղձի , փորի, կոպերի , ականջախեցիների վիրհատությունները , հիպոսաքցիաները, կոնտուրային դեֆորմացիաների շտկումները եւ այլն: Քթի վիրահատության դիմում են եւ՛ կանայք ե՛ւ տղամարդիկ,  նայած թե որ տարիքային խմբում են, սովորաբար կանանց թիվը այս հարցում մի քիչ գերազանցում է»,-շեշտեց ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Այսպիսի պլաստիկ վիրահատությունների արժեքը տարբեր է` կախված այն հանգամանքից, թե որ կլինիկայում եւ որ  վիրաբույժի  կողմից է կատարվում  վիրահատությունը: Այնումանայնիվ քթի պլաստիկ վիրահատության միջին գինը տատանվում է 350-650 հազար դրամի սահմաններում: ՀՀ-ում տարեկան  միջին հաշվով 10 հազար մարդ կատարում է քթի պլաստիկ վիրահատություն: Իսկ թե ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը պլաստիկ վիրահատությունների թվով ո՞ր հորիզոնականում է պրն. Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նման  հետազոտություններ չեն իրականացվել . «Ամեն դեպքում առաջավոր դիրքերում ենք, միայն այն բանի շնորհիվ, որ մեր մասնագետները սիրում են առաջ գնալ, նոր աշխատանքեր կատարել, հետեւել նորություններին: Սրա վկայությունն այն է, որ հայ վիրաբույժներին դիմում են նաեւ օտարերկրացիները`վիրահատական միջամտություներ իրականացնելու համար»,-մեկնաբանեց Ա.Հովհաննիսյանը: Պլաստիկ վիրաբուժության մեջ գոյություն ունեն օրենքներ, որոնք բխում են այցելուի շահերից, ուստի այդ օրենքները անտեսելու դեպքում վիրահատությունից հետո կարող են առաջանալ խնդիրներ:Այդ իսկ պատճառով էլ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վիրահատվելուց առաջ եւ հետո անպայման ենթարկվել այդ օրենքներին` հետագա բարդություններից խուսափելու համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ