Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼª ԽԱԲԵԼ ԵՄ՚

Արխիվ 12-16

ՙԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼª ԽԱԲԵԼ ԵՄ՚


Այսօր մենք համոզվելու ենք, որ հանցագործ ոստիկանը ոչնչով չի տարբերվում ՙշարքային՚ հանցագործներից եւ կորցնելով իր մասնագիտական ձեռքբերումները` ոչ մեծ հաջողությամբ փորձում է շշկռացնել իր նախկին կոլեգաներին ու խուսափել առավել խիստ պատժից...

ՙԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ՚

Քրեական օրենսգիրքը, ինչպես եւ Աստվածաշունչը, սահմանում կամ խոստանում է, որ ապաշխարողը կարող է ներվել: Սակայն աստվածային օրենքում գրված չէ, որ գիտակցաբար ՙքըխ՚ արած անձը կարող է բնութագրվել դրական: Իսկ հայրենական քրեական պրակտիկայում այդպիսի դեպքեր հանդիպում են աջուձախ, մանավանդ, եթե բնութագրվում է հանցավոր արարք կատարած ոստիկանը: Թարմ օրինակ էª ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի նախկին ավագ քննիչ Էդգար Ալբերտի Պետրոսյանը: Այդ անձը մեղադրվում է շորթմամբ` խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Առաջին ատյանի դատարանը արդեն հաստատել է մեղադրանքը եւ Է. Պետրոսյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Հաջորդ խոսքը Վերաքննիչ քրեական դատարանինն է, որը եւ հավանաբար կպարզի. կաշառք շորթած ոստիկանին դրական են բնութագրել նրա նախկին գործընկերնե±րը, թե± հարեւանություն- բարեկամությունը...

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԷՐ ՔՆՆՈՒՄ

Էդգար Պետրոսյանը ինքը հարուցել, ինքն էլ վարում էր խարդախության մի գործ: Այդ գործով վարույթը կարճելու համար քննիչ Պետրոսյանը մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանին սկզբից վախեցրել էր, հետո մխիթարելª խոստանալով իր ու օրենքի աչքերը փակել 1000 դոլարի դիմաց: Էդգար Պետրոսյանի քրեական գործը քննող քննիչը այսպես է գնահատել իր նախկին կոլեգայի գործողությունները. ՙՎերոհիշյալ գործողություններով Էդգար Պետրոսյանն Արթուր Հովհաննիսյանին դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որ վերջինս հարկադրված լինի կաշառք տալ` իր օրինական շահերը պաշտպանելու համար: Արթուր Հովհաննիսյանը մտածելով, որ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգ կա, դրանից խուսափելու համար...՚: Ով չկռահեցª գրեմ. Ա. Հովհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Կաշառք տալու-վերցնելու եւ այն բացահայտելու դեպքի վայր էր հանդիսացել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատասենյակը: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն լուրջ կառույց է, եւ կատարված հանցագործությունը հաստատող տեսաձայնագրությունների եւ հատուկ մշակման ենթարկված թղթադրամների պակաս` գործում լինել չէր կարող: Այնպես որ, քննիչ Պետրոսյանը կարող էր արդարանալ միայն այն վարկածով, թե կաշառք ստանալու դեպք չէր եղել, իսկ եղել էր...
ՙԵս անձամբ գումար չեմ պահանջել, վարձահատույց լինելու առաջարկ արել է Արթուր Հովհաննիսյանը, ես էլ չեմ հրաժարվել: Հասկանալով, որ քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` տուժողի բողոքի բացակայության պատճառով, որոշել եմ օգտվել այդ առաջարկից եւ Արթուր Հովհաննիսյանից խաբեությամբ գումար հափշտակել...՚,- դատարանում ասել էր մեղադրյալ
Հովհաննիսյանըª պատրաստակամություն հայտնելով ընդունել խարդախության մեղադրանքը:
Հավանաբար, այդ դիրքորոշումը առաջ տանելու համար էր, որ պաշտպանության կողմի միջնորդությամբ` որպես վկա, հարցաքննվել էր Նունե Շահրամանյանը, որը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր գտնվել Արթուր Հովհաննիսյանի հետ: Ըստ այդ վկայի ցուցմունքիª դատարանը պետք է համոզվեր, որ Արթուր Հովհաննիսյանը թեեւ մեկ այլ դրվագով, բայց խարդախություն անելու հակումներ ունեցել էր:
ՙԱրթուրի հետ միասին 2012 թվականի մարտից մինչեւ 2013 մայիսը վարձակալությամբ աշխատեցրել էինք ՙԵլով սթրիթ՚ սրճարանը: Այնտեղ ցուցադրելու եւ վաճառելու համար տարբեր նկարիչներից Արթուրը կտավներ էր բերել: Արթուրի հետ ամուսնական հարաբերությունները դադարեցնելուց հետո ես շարունակել եմ աշխատանքը սրճարանում, իսկ Արթուրը դադարեցրել էր եւ կտավները տարել  սրճարանից:  Մի օր սրճարան էր այցելել Սեդա անունով մի աղջիկ եւ փորձել էր տեղեկություններ ստանալ Արթուրի մասին: Սեդան պատմել էր, որ Արթուրն իրենից վերցրել էր երկու նկար` վաճառելու համար, սակայն դրանք կամ դրանց վաճառքից ստացված գումարները իրեն չի վերադարձրել՚, - ասել էր այդ վկան:
Նունե Շահրամանյանի այդ ցուցմունքը մեր ուշադրությանն արժանացավ բացառապես այն պատճառով, որ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր ոմն Սեդա Առաքելյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա:
Լրագրողին արվեստագետ չես համարի, սակայն դրանից չի հետեւում, որ սույն հոդվածի հեղինակին չի հետաքրքրում ՙոմն Սեդա Առաքելյանի՚ նկարների ճակատագիրը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ