Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՒՐՈՒԳՎԱՅԸ ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՒՐՈՒԳՎԱՅԸ ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

 

Նատալի «Արենաս դաս Լունաս» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի` Իտալիա-Ուրուգվայ հանդիպումը: Առաջին խաղակեսում Իտալիայի հավաքականը ավելի լավ էր գործում, դիրքային գրոհները իտալացիների կատարմամբ ավելի հաջող էին ստացվում, իսկ ուրուգվայցիները խաղը փորձում էին կառուցել հակագրոհների վրա: Առաջին խաղակեսում գոլեր չեղան: Եթե իտալացիներին 0:0 հաշիվը թույլ կտար շարունակել պայքարը, ապա ուրուգվայցիների դեպքում հարցն այլ էր: Հանդիպման 59-րդ րոպեին Կլաուդիո Մարկիզիոն խախտեց կանոնները Ռիոսի նկատմամբ, եւ արժանացավ կարմիր քարտի, 10 հոգով մնացած Իտալիայի հավաքականին խաղալ 0:0 հաշվի համար դարձավ ավելի դժվար: Սեփական դարպասն անառիկ պահել իտալացիները կարողացան մինչեւ 81-րդ րոպեն. Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Դիեգո Գոդինը եւ իր թիմին պարգեւեց 1/8 եզրափակչի ուղեգիրը: Այսպիսով Իտալիայի ընտրանին լքեց պայքարը, D խմբի առաջին հորիզոնականում է Կոստա Ռիկան, իսկ երկրորդում՝Ուրուգվայը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ