Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

Ամբողջ աշխարհում ամեն տարի մահանում է մոտավորապես 8 մլն երեխա, որոնց 2/3-ը մահանում է նորածնային շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով` Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են, ելքային ցուցանիշը ընտրելով 1990 թվականը, երբ ազգային վիճակագրական տվյալների համաձայն մանկական մահացությունների թիվը հասել է 18,6 պրոմիլե (պրոմիլե`տոկոսի մեկ տասնորդականը), որին համեմատ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 9, 8 պրոմիլե: Ի տարբերություն մայրական մահացությունների ցուցանիշների հաշվարկի, որը կատարվում է միջին եռամսյակը մեկ, ապա մանկական մահացությունների ցուցանիշը հաշվարկվում է  տարեկան կտրվածքով: «Հայաստանում մանկան մահացությունները կրկնակի անգամ նվազել են: Ըստ փորձագիտական հաշվարկների  մանկական մահացության դեպքերը եղել է 46 պրոմիլե, 90-ականների սկզբին մոտ 4 հազար երեխա տարեկան մահացել է, իսկ այսօր խոսքը 450 երեխայի մասին է`10 անգամ երեխաների թիվը կրճատվել է»,-նշեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ եւ հավելեց, որ 2014 թվականին պաշտոնական տվյալների համաձայն  վերջին եռամսյակում գրանցվել է 8,3 պրոմիլե, իսկ նախորդ տարի`8,8 պրոմիլե:  Ըստ նրա ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում նորածինների մահացությունների ցուցանիշը  նվազել է: Այստեղ  Հայաստանը 4-րդ հորիզոնականում է` Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից  հետո:  «2014 թվականին ՄԱԿ-ի կողմից տված գնահատականի համաձայն  ՀՀ-ում մանկան մահացությունների դեպքեի  անկումը մեծ է: Որպեսզի նման դեպքերը էլ ավելի նվազեցնենք  մեզ անհրաժեշտ են ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների ներդրում: Ես համոզված եմ, որ այս տարի , եթե  մեր երկիրը մահացության դեպքերը նվազեցնի 1 պրոմիլեով եւ նույնն էլ անենք 2015 թվականին մենք կհասնենք նպատակային ցուցանիշին, որը 8 պրոմիեից ցածր է»,-փաստեց Կ.Սարիբեկյանը:

Կարինե Սարիբեկյանը նաեւ հավաստիացրեց, որ մանկական մահացության կառուցվածքի մեջ գյուղաբնակ երեխաների թիվը ավելի շատ է: Մահացությունների թիվը 2 անգամ ավելի բարձր է ցածր կրթության մայրերի պարագայում, քան բարձրագույն կրթությամբ մայրերի պարագայում, ինչը  վկայում է, որ այս խնդրում մեծ ազդեցություն ունի մայրերի բավարար գիտելիքները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ