Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛Մեկ տուգանքով քաղաքացին չպետք է սնանկանա՛՛

Արխիվ 12-16

՛՛Մեկ տուգանքով քաղաքացին  չպետք է սնանկանա՛՛

 

Այս տարվա հունիսի 18-ին օրենսդիր մարմինը  առաջին ընթերցմամբ  ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման  մասին օրինագիծը:  ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ընդունված նախագիծը  դրական է համարում, ավելին` կարծում է, որ օրինագիծն ընդլայնման կարիք ունի: «Վերջերս եղել եմ  Բրյուսելում, որտեղ չկա այնքան արագաչափ ու տեսախցիկ, որքան Հայաստանում: Եվ դա միայն Բրյուսելում չէ, այլև մի շարք եվրոպական երկրներում»,- տեղեկացրեց ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` հավելելով, որ  այս օրինագծի ընդունմամբ կարելի է սայլը  տեղից շարժված համարել: «Տուգանքները պետք է համադրելի լինեն մեր ժողովրդի աշխատավարձի ու կենսաթոշակի հետ, որպեսզի մեկ տուգանքով քաղաքացին սնանկ չճանաչվի»,- առաջարկեց  պատգամավորը

Մյուս կարևոր խնդիրը, որը ևս լուծում է ստացել, շրջանառության հարկի 3.5 տոկոսից 1.5 տոկոսի նվազեցումն է: «Պետք է այնպես անել, որ  այս հարկատեսակը տարածվի  ոչ միայն առևտրային գործունեություն ծավալող օբյեկտների, այլև բոլոր տնտեսվարողների վրա:  Հիմա ուսումնասիրում ենք` պարզելու`քանի տնտեսվարող օբյեկտ է տարեկան աշխատում 58-100 մլն դրամ շրջանառությամբ»,- եզրափակեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ