Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕԵԿ-ը դատարան է դիմելու գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՕԵԿ-ը դատարան է դիմելու գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Էլեկտրաէներգիայի 4 դրամով թանկացումն առաջացրել է հասարակական-քաղաքական դաշտի լուրջ դժգոհությունը: «Օրինաց երկիր» կուսակցությունը   վաղը դիմելու է վարչական դատարան` պահանջելով վերանայել գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք դատարան դիմելը  նշանակում է, որ  ՕԵԿ-ը համաձայն չէ  ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկներին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՄԱՐԳԱՅԱՆՆ ասաց. «Այո,  համաձայն չենք: Դա չհիմնավորված թանկացում է: Դեռ չի հիմնավորվել  նախորդ`8 դրամով թանկացումը, հիմա ևս թանկացնում են, արդեն 4 դրամով:  Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ միջինացված 1 կվտ ժամ  էներգիան բարձրավոլտից բաշխիչ ցանց գնում է ընդամենը 16 դրամով, իսկ այն մեզ վրա վաճառում են 38 դրամով: Մենք այսօր դիմել ենք ՀԾԿՀ` պահանջելով վերանայել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագինը»:

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին առաջարկվել է  հիմք ընդունել նաև սպառողների և մատակարարների շահերի հավասարակշռման սկզբունքը:



Նյութը եւ տեսանյութը` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ