Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԳԻՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Արխիվ 12-16

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԳԻՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ


ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ  ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցում հնչեցված մտքերին  համամիտ է տնտեսագետ, 4-րդ գումարան ԱԺ պատգամավոր ԲՀԿ անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Նրա խոսքով` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքերը 1000%-անոց ճշմարտություն են,  բայց  այնպես չէ, որ հասարակությունը չգիտի այն, ինչ ասել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ նախկին նախագահը  հարցազրույցում անդրադարձել էր  «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքին` այն համարելով կասկածելի, իսկ միակ դրական  կողմն այն է, որ այն վաճառվեց ամերիկացիներին:

Վարդան Բոստանջյանը, սակայն, ՀԷԿ-ի  վաճառքը ամերիկացիներին չի մխիթարում:  «Երկրի ծվատման հարցն է ինձ մտահոգում: Ում ինչ ենք վաճառում կամ հավասարակշռության համար ում ինչ ենք տալիս, դրանով  պետք է ուրախանա՞լ: Մոտեցումը սխալ է: Պետք է  հասկանալ` հանրության շահը ո՞րն է»:

Ինչ վերաբերում է  էլեկտրաէներգիայի թանկացման համար  Հանրային ծառայությունների  կարգավորման հանձնաժողովի նախագահ  Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկներին, տնտեսագետը դրանց համաձայն չէ:

Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ի տարբերություն, Վարդան Բոստանջյանի չցանկացավ որևէ մեկի խոսքերը  մեկնաբանել: Նրան այլ հարց  է մտահոգում` տնտեսության ներկայիս վիճակը: ««ՈՐՈՏԱՆ» ՀԷԿ-Ի վաճառքի մասին կասեմ հետեւյալը «Որոտան» ՀԷԿ-ը պետք է լիներ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը պետք է վաճառվեին հասարակությանը»,- եզրափակեց Մանասերյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ