Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Պարզվում է, որ ի տարբերություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի` Ռ. Քոչարյանի` քառյակին պաշտպանելը խիստ նյարդայնացրել է «Ժառանգություն» կուսակցության ոչ խորհրդարանական ներկայացուցիչներին: Օրինակ` Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշել է. «Խորհրդարանական քառյակ կոչվածը, եթե խորունկ նստած չէ Քոչարյանի խաղի մեջ, պարտավոր է կոշտ գնահատական տալ նրա այս բլթոցներին...»: Թե արդյոք Ս. Սաֆարյանի տեսակետը կիսում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրանից.
- Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ասածներին ոչ մի ձեւով չեմ անդրադառնալու, ինձ համար այդպիսի գործչի խոսքերը մեկնաբանելը անթույլատերի է:
- Այսինքն` համամի՞տ եք պարոն Սաֆարյանի հնչեցրած կարծիքին:
- Իհարկե:
Այսքանից հետո, ուշագրավ է այն, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս շարունակում է լռել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ