Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԸՍՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ` ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՌԴ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Արխիվ 12-16

ԸՍՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ` ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՌԴ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ամփոփելով ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը` ՙԵվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները՚ թեմայով, ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մասնավորապես նկատեց.
-Կարծում ենք, որ մեկ միության մեջ գտնվելով` մեր վիճակն էլ ավելի կբարելավվի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կապին, ապա պետք է աշխատենք, որպեսզի աբխազական երկաթուղին բացվի: Առանց դրա բավականին դժվար է, իսկ Լարսի ճանապարհի հույսին մնալը շատ դժվարությունների առջեւ է կանգնեցնում: Մենք` որպես քաղաքական գործիչներ, պետք է այս հարցի վրա ուշադրություն դարձնենք:
Ինչ վերաբերում է մեր տնտեսության զարգացմանը, ապա շուրջ 22 տարի է, ինչ Հայաստանը բլոկադայի մեջ է` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, փակ են սահմանները, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք: Պետք է նաեւ նշեմ, որ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հրադադարի խախտում է իրականացնում, եւ զինվորներ են մահանում, իսկ վերջերս էլ Նախիջեւանի տարածքում կան անհանգստություններ: Ըստ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրի` Նախիջեւանը գտնվում է ՌԴ-ի եւ Թուրքիայի վերահսկողության տակ: Ինչ խոսք, մեզ համար թիվ մեկ թեման Ղարաբաղն է, եւ ամեն դրվագում այն ներկա է: Արդեն 200 տարի է, ինչ կա Գյուլիստանի պայմանագիրը, եւ Արցախը որեւէ առնչություն չուներ Ադրբեջանի հետ, բացառությամբ այն շրջանի, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին, եւ Ստալինի հրամանով այն անցավ Ադրբեջանական ԽՍՀ կազմ` որպես ինքնավար մարզ:
Մեր երկրների ընդհանրությունը նաեւ այն է, որ պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ: Ես վերջերս գտնվում էի Լատվիայում, որտեղ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս, քանի որ նրանք լավ չեն տիրապետում լեզվին, կամ` թե որտեղ են ծնվել: Անմասն չի մնում Ադրբեջանը, ուր վերջերս բելառուսական մի սպորտային խմբի թույլ չեն տվել ելույթ ունենալ, քանի որ նրանք պետք է իրենց ելույթը ներկայացնեին Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: Իսկ ուկրաինական իրադարձություններն արդեն իսկ շատ բանի մասին են խոսում: Մենք ՌԴ-ի հետ միասին պետք է շարունակենք պայքարը ֆաշիզմի դեմ, ինչպես պայքարել են մեր պապերը 1941-45թթ.: Պարոն Դեմիդենկոն իր խոսքում նշեց, որ  չկա ալտերնատիվ, պետք է նշեմ, որ չկան ճիշտ եւ լավ ալտերնատիվներ, բայց այն միշտ կա: Մենք կարող  ենք, իհարկե, առանց մեկս մյուսի ապրել, բայց դա ապրելակերպ չի կարելի համարել, այլ` գոյատեւում: Օրինակ, թե° մեր եւ թե° ձեր նարնջագույն ընդդիմությունը, ովքեր, ի դեպ, սնվում են նույն կերակրատաշտից, առաջարկում են ալտերնատիվներ, բայց նրանց առաջարկները կտանեն միայն կործանման:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ